Գնում եմ…գնում եմ հայրենիքիս ծառայելու, գնում եմ ընտանիքիս ու քեզ պաշտպանելու: Գնում եմ ծառայեմ, որ հպարտանաս ինձնով, հպարտանաս, որ կողքիդ ունես ինձ, ով հանուն քեզ երկու տարի պայքարելու է, ու հասնի իր երազանքին՝ քեզ: Այո՜, դու իմ երազանքն ես, ու երկու տարի շարունակ մնալու ես իմ միակ երազանքը: Դու այն մեկն ես, ով ինձ ուժ է տալու, որ երկու տարի դիմանամ՝ հույսով, որ դրանից հետո ամբողջ կյանքում միասին ենք լինելու: Դու այն միակ ես, ու հա մար իսկապես արժե երկու տարի ծառայել, ու մնալ ընտանիքից հեռու: Հիմա գնում եմ…գնում եմ, ու վստահ, գլուխս բարձր ժառայելու եմ, որովհետև գիտեմ, որ տանը ես սպասող ունեմ, իմ համար աղոթող ու անքուն գիշերներ անցկացնող ունեմ: Գիտեմ, ոնց ես ամեն անգամ քնելուց աղոթելու, որ քո զինվոր շուտ գա ու հասնի քեզ: Գիտեմ՝ կկարոտես, մեկ-մեկ կլացես, ինձ կհիշես, ու չես կարող ուզածդ պահին գրկես, բայց պետք է դիմանաս՝ հիշելով, որ իմ նման զինվոր ունես: Գիտեմ, որ մի քիչ անսովոր կլինի ինձնից հեռու մնալը, բայց հիշի մեր անցածը ու դժվար չի լինի դիմանալը: Մեր սերը այնքան շատ է ու ուժեղ, որ վստահ եմ, որ անպայման կսպասես: Շա՜տ բարդ ճանապարհ ու լիքը-լիքը փորձություններ անցավ մեր սերը, ու այս տարիները հաստատ դրանց դիմաց շատ քիչ են՝ կդիմանաս: Իսկ ես՝ իմանալով, որ կողքս ես, սպասելու ես՝ հանգիստ կծառայեմ: Չեմ ուզում, որ տխրես….ուզում եմ, որ ժպիտը դեմքիդ քո զինվորին ճանապարհես: Ուզում եմ, որ թեկուզ մի օր ձայնս չլսես, հանկարծ վատ բան չմտածես ու չտխրես: Ծառայելու եմ, ու հասնելու եմ քեզ…հասնելու եմ, որ միասին կառուցենք մեր ապագան, ու հետո հիշենք այս երկու տարին, որ սպասել ես, լացել ես, բայց վերջում երազանքիդ հասել ես:

|