Главная » 2014 » Июнь » 8 » Գրքացանկ)
1:50 PM
Գրքացանկ)

Եկավ ամառը, հանգստանալու եղանակը (իհարկե բացառությամբ քննական դասարանների համար) , բայց ո՛չ միայն հանգստանալու. այսօր ուզում եմ ձեզ առաջարկել ոչ մեծ մի գրքացանկ, որը արժե կարդալ ամառվա ընթացքում : Գրքերը օգնում են զարգացնել մտքերն ու բառապաշարը, գրքերը ընկերներ են, որոնց շատերը չեն նկատում...

Եվ այսպես...

 

1) Վարդգես Պետրոսյան «Չորս վիպակ» ( Իր մեջ ներառում է «Ապրած և չապրած տարիներ», «Դեղատուն Անի», «Նամակներ մանկության կայարանից», «Վերջին ուսուցիչը» վիպակները) : Վ. Պետրոսյանի աշխարհը տարբեր է...հագեցած հիշողությունների խարանով, դեռահասների երազանքներով ու չափահասների ափսոսանքով, թե «Էլ չենք լինի մենք 17 տարեկան»: 

2) Լև Տոլստոյ «Աննա Կարենինա» : Աշխարհին ամենահայտնի դժբախտ սիրո պատմություններից մեկը...ռուս գրականությանը ծանոթանալու ամենալավ ուղիներից մեկը:

3) Սոմերսեթ Մոեմ «Լուսին և վեցպենսանոց»: Մոեմի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը ՝ նվիրված հայտնի նկարիչ Պոլ Գոգենի կյանքին. նրա փախուստին և կյանքի վերջին տարիներին: 

4) Էթել Վոյնիչ «Բոռը» : Իտալիա. հեղափոխություն...խաբված, մորից ու հորից զրկված Արթուրը կանգնում է ճակատագրին դեմ հանդիման: Կերպար-իդեալ շատերի համար:

5) Կուպրին «Եղրևանու թուփը» (չգիտեմ ՝ կա՞ թարգմանությունը, թե ոչ " Сиреневый куст" ) : Կարդալուց հետո հարց տվեք....ինչի՞ եք պատրաստ դո՛ւք հանուն սիրո:

6) Դրայզեր «Ֆինանսիստը» : Դրայզերական ոճով գրված, ավելի քիչ կարդացվող, քան մյուս գործերը, բայց ոչ պակաս հիասքանչ ու սարսափելի հզոր գիրք: 

7) Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի» : Գիրքը սկսվում է «Ես ընկեցիկ եմ» տողերով...բոլոր ժամանակների ամենահուզիչ ստեղծագործություններից մեկը, մտնում է դպրոցական գրադարանի ցանկի մեջ:

8) Նար - Դոս «Սպանված աղավնին»: Միշտ իմացեք. ֆիլմը գրքի 20-30 %-ն է կազմում: Միշտ կարդացեք ու վստահ եղեք, որ ամեն բան ուրիշ ձև կպատկերացնեք: 

9) Սքոթ Ֆիցջերալդ «Մեծին Գեթսբին» : Ամենասիրելի գրքերից մեկը: Գիրք, որ պատմում է տղամարդու սիրո մեծության մասին ու կանանց դավաճանության...

Բառերով անհնար է նկարագրել այս գիրքը: Կարդացե՛ք:

10) Թամարա Մարտենս «Խելագար քիմիկոսն ու մարմարե պարուհին» : Գրեթե 30 էջանոց վիպակ, բայց ինչպես ասում է հայտնի խոսքը. главное не количество, а качество :

 

Բարի ընթերցում :)

Просмотров: 1459 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: