Главная » 2014 » Октябрь » 7 » Գտնված . . .
7:00 PM
Գտնված . . .

- Բարև երազկոտ :

- Բարև բարեկամ :

- Տեսնում եմ ապրող երջանկություն կա սրտումդ , որը արտանիքիդ վրա լավ հետք է թողել , չե՞մ սխալվում :

- Նկատել ես : Նրա հարցում շատ զգուշավոր եմ ... ամուր եմ պահում ներսումս : Համոզվել եմ , որ երջանկությունը իրեն փայփայել է սիրում , ամուր պահել է սիրում ... չի սիրում , երբ բարձրաձայնում են նրա մասին :

-Իսկ ինչպե՞ս ես նկատել այդքանը : Ինչպե՞ս ես հասկացել  :

- Փորձեցի մեկ անգամ պատմել նրա մասին , արդյունքում  նա նեղացավ ինձնից ու հեռացավ : Այո՛ , նեղացավ : Քնքշություն է սիրում ... Գուցե անարժաններին նրան չպետք է վստահեի ...

- Գուցե ... Ինչ-որ բան տարօրինակ է , չընկալվող ... Այնուամենայնիվ փաստ է :

- Ամեն երջանկության մեջ յուրօրինակություն կա , իսկ դա նույնացնել տարօրինակության հետ , միանշանակ , սխալ է : Չծիծաղե՛ս ուրիշի երազների վրա , նրանք երազանքով են գտնում իրենց երջանկությունը ...

- Շնորհակալ եմ , խորհուրդ ընդունել է պետք միայն :

- Ուրախ եմ  :

- Մի հարց կարո՞ղ եմ ուղղել քեզ :

- Իհարկե :

 - Ի՞նչում է երջանկությունդ  գաղտնիքը ... գտել ես նրան , ինչպե՞ս ես պահում նրան քո մեջ :

- Ամու՜ր , ամբողջ սիրով , նրությա՜մբ ... ներկաս կանվանեմ  ՛՛գտնված երջնակություն՛՛ ... սիրում է , երբ իրեն  ՛՛գտնված՛՛  եմ անվանում :

- Զարմանալի է , երջանկությունն էլ կարող է  ՛՛գտնված՛՛  լինել , այո՞ :

- Իհարկե , ուղղակի նրան փնտրել է պետք , սպասել է պետք , հույսով լեցուն պետք է սպասես նրան , անպայման կգա , չի ուշանա :

- Մեկ բառով բնորոշիր զգացածդ ժամանակ առաջ և հիմա :

- Անկեղծությու՜ն :

- Սրտումդ պահիր մի երազանք ու ապրիր կյանքդ ՝ նույն անկեղծությամբ , ՛՛ գտնված երջանկությամբ ՛՛ :

- Թող Աստված պահապան լինի երջանկությանս :

Просмотров: 254 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: