Главная » 2014 » Июль » 11 » <<Հաղթական կամար>>
7:03 PM
<<Հաղթական կամար>>
Երեկ երեկոյան ավարտեցի Էրիխ Մարիա Ռեմարկի <<Հաղթական կամար>> գիրքը, ու չանդրադառնալ գրքին, պարզապես չէի կարող: Գիրք, որտեղ ներառված են մարկային հոգու տարբեր գաղտնիքներն ու հույզերը: 

Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահպանում:
Գիշերն ամեն ինչ չափազանց է թվում:
Բա՞րձր: Ի՞նչը կարող է ավելի բարձր լինել: Միայն լռությունը: Լռություն, որի մեջ մարդ կտոր-կտոր է լինում, ինչպես անօդ տարածությունում:
Ուրիշ ի՞նչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից: Եվ ի՞նչը կարող է դրանից ավելին լինել: 
Մեզ միշտ թվում է , թե օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է:
Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
Մարդ...մի բան, որը կարող է ապրել, տառապել, երջանիկ լինել և...ավերել:
Եթե մարդ ճշմարտության երեսին է նայում,  դա դեռ չի նշանակում, թե նա ծանր չի տանում կորուստը:
-Ինչքան շատ է մարդ մրսում, երբ մենակ է, նույնիսկ շոգ ժամանակ: Իսկ երկուսով՝երբեք:
-Երկուսով նույնպես կարելի է մրսել:
-Մենք երկուսով չենք մրսի:

Սիրել ,նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ: Երբ ինչ-որ մեկը կա, առանց որի մարդ չի կարող ապրել:
Դու անընդհատ իմ մտքում ես, ես քեզ հետ արթնանում եմ, և քեզ հետ պառկում քնելու:
-Երջանկություն: Որտեղի՞ց է դա սկսվում և որտեղ վերջանում:
-Երջանկությունը քեզանով սկսվում և քեզանով վերջանում է: Ես քեզ սիրում եմ:
-Չէ՞ որ դու ինձ գրեթե չգիտես:
-Դա ի՞նչ կապ ունի սիրո հետ:


Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
Ես զգացի, որ դու այլևս կողքիս չես: Մրսում էի, կարծես քամի էր փչում: Ես սարսափից սառեցի:
-Դու ինձ կարոտե՞լ էիր:
-Այո, կարոտել էի:
-Շա՞տ:
-Շատ:

Դու եկար ինձ մոտ, բայց չվերադարձար:
Խանդում եմ ինչ-որ բան, որը ինձ չի վերաբերվում:
Ես հասկանում եմ, որ մի օր, վերջապես, այս տառապանքները կանցնեն, սակայն դա նույնպես ինձ չի օգնում:
Մի՜ խաբիր, մի՜ խաբիր: Միայն ճիշտն ասա, բայց բավական է մարդ ձեզ ճշմարտությունն ասի, դուք արդեն ուժ չեք գտնում այդ ճշմարտությունը տանելու: Ոչ մեկդ:
Մնալ որպես բարեկամ: Բանջարանոց շինել հանգած զգացմունքների սառած լավայի վրա: Սերը մարդ չպիտի կեղտոտի բարեկամությամբ: Վերջը վերջ է:
-Դու սիրու՞մ ես ինձ:
-Սերն այստեղ այն բառը չէ: Այդ բառի տարողությունը չափազանց փոքր է: Դա ընդամենը մի աննշան մասնիկ է, ամբողջական գետից վերցրած մի կաթիլ, մի տերև՝ծառի վրա: Այս ամենը շատ ավելի մեծ է:



Խորհուրդ կտամ կարդաք: Եվ ամենևին էլ պետք չէ վախենալ 596 էջից, անձամբ ես գիրքն ավարտել եմ 3 օրում

Просмотров: 402 | Добавил: -A | Теги: Գրքեր, Հետաքրքիր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: