Главная » 2014 » Сентябрь » 21 » Հայելին իմ ամենալավ ընկերն է...
7:02 PM
Հայելին իմ ամենալավ ընկերն է...

Հայելին իմ ամենալավ ընկերն է...

Սիրում եմ նրան, ով ինձ հասկանում է, ինձ նման է իմ հայելին է: Կանգնի՛ր իմ դիմաց, խնդրու՛մ եմ, ուզում եմ տեսնել ինքս ինձ, ուզում եմ զգալ այն, ինչ տվել եմ ուրիշներին, ուզում եմ քո մեջ տեսնել այն ջերմությունը, որով ջերմացրել եմ բազմաթիվ սրտեր : Կյանքը կարճ է, պետք է վայելել, բայց ոչ ուրիշի հաշվին: Հիմա ես տեսնում եմ ինձ՝ կողքից, բոլորովին տարօրինակ զգացումով պատվեց հոգիս, երբ սկսեցի ինքս ինձ հետ զրուցել: Ի զարմանս ինձ՝ զգացի չորություն, կոպտություն, որը երբևէ չէր նկատվել իմ պատանի հոգում: Զրույցը վերածվում էր լեզվակռվի և ցասումի դառնության: Սկսեցի ինձնից հիասթափվել, ինքս ինձ չհասկանալ: Արդեն ժամանկն էր` հայտնեցի ինքս ինձ իմ անտանելի վարվելակերպի մասին: Կարծես ամեն ինչ հարթ է, և թվում է՝ հասկանալի էր ամեն ինչ, բայց, ավաղ, դա ժամանակավոր բնույթ էր կրում, կրկին ամեն ինչ առաջվանն է: Բայց կյանքը թելադրեց ինձ ճշմարիտ ապրելու գաղտնիքը, և ահա ես ներողություն եմ խնդրում իմ կոպտության,չորության և արհամարհանքի համար, ոչ բոլորը հասկանալով ինձ կներեն, բայց մեկ է, շնորհակալ եմ ձեզ՝ իմ կյանքի բեմում ձեր դերը խաղալու համար: Մտածում էի ես՝ կանգնած հայելու առաջ...
Просмотров: 308 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: