Главная » 2014 » Октябрь » 7 » Հետ արի
6:59 PM
Հետ արի

Արդեն վաղուց վախենում եմ արտասանել <<սիրել>> բառը: Բարդ է ներքինս, բարդ՝ ներկայիս ամեն վայրկյանը: Չեմ հասկանում` ինչպես հասցրեցի սիրել քեզ: Բարդ էր քեզ թողնելու ամեն մի հուսահատ քայլս: Բայց միևնույն է թողեցի, թողեցի, որ մոռանամ, որ չսիրեմ ու չսիրվեմ, որ չտանջեմ ու չտանջվեմ: Ա~խ, ինչպես եմ քեզ սիրում… Որքան դյուրին էին ինձ թվում այս անմեղ հարաբերությունները՝ ես մեծ եղբայր, իսկ դու փոքրիկ քույրիկ, չնայած որ դու ինձնից բավական մեծ էիր: Ոնց եմ կարոտում այդ օրերը: Ա~խ, ոնց եմ զգում կարիքդ: Արի´, լրացրո´ւ բացդ՝ խոստանում եմ չսիրել, խոստանում եմ լռել , լռել ու լսել քո փափուկ սիրտը, հետ արի, խնդրու~մ եմ, իմ երկնակամարի միակ աստղ,  իմ հոգու միակ լռության միակ ականատես:

 

Просмотров: 313 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: