Главная » 2014 Июль 11 » Հետաքրքիր բացահայտում
7:01 PM Հետաքրքիր բացահայտում | |
Վերջերս տիզերական արբանյակների կատարած լուսանկարների շնորհիվ Կոնգոյի գիտնականները Կոնգոյի կենտրոնական մասում գտնվող ճահճային տարածքների խորքում հայտնաբերել են կորուսյալ մի աշխարհ, որտեղ երևի թե վերջին 10 հազար տարվա ընթացքում մարդու ոտք չի դիպել: Հայտնաբերված տարածքն իր մեծությամբ գրեթե հավասար է Անգլիա պետության զբաղեցրած տարածքին:
Այժմ գիտնականները ցանկանում են պարզել՝ ինչպես է այդտեղ փոխվել շրջակա միջավայրը վերջին մի քանի դարերի ընթացքում, ինչպիսի ներգործությունների է ենթարկվել, հաշվի առնելով այդտեղ մարդկային կյանքի բացակայության հանգամանքը:Կոնգոյի խորքերում գտնվող նորահայտ տարածքը ունի մոտ 2000 քառ. կմ
տարածք: Այն եզակի վայր է, որտեղ ներթափանցելը ծայրահեղ դժվար է, եթե ոչ անհնար: Գիտնականներն ու ուսումնասիրողները խոստովանել են, որ իրենցից կպահանջվի մի քանի ամիս այդ ճահճուտներ մուտք գործելու համար: Գիտնականների պնդմամբ այդ ճահիճներում կան հազարավոր տոննաներով նեխած բուսական ու կենդանական մարմիններ: Տարածքի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում գոյացած ու կարծրացած տորֆն է անանցանելի դարձնում դեպի ճահիճ տանող ուղիները:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |