Главная » 2014 » Июнь » 10 » Հետաքրքիր փաստեր փիսիկների մասին
6:08 PM
Հետաքրքիր փաստեր փիսիկների մասին
 
       
            (437x56, 6Kb)
Փետրվարի 22-ին Ճապոնիայում նշում են Կատուների օրը:12-րդ հարկից ընկնող կատուն կենդանի մնալու ավելի մեծ հնարավորություն ունի, քան 7-րդ հարկից ընկնողը:Կատուները միակ ընտանի կենդանիներն են, որ չեն հիշատակվում Աստվածաշնչում:Եգիպտացիները սափրում էին իրենց ունքերը՝ որպես սգո նշան, երբ մահանում էր սիրելի կատուն:Կատուների ականջները պտտվում են 180 աստիճան: Ցանկացած կատվի ականջում կա 32 մկան, ականջը կառավարելու համար օգտագործվում է 12 կամ ավել մկան:Կատուների նյարդային վիճակի մասին փաստում են ականջները: Կատուն կարող է հանգիստ նստած լինել, բայց ականջները ջղաձգվում են:Եթե կատուն 3 տարեկան է, դա մարդու 21 տարեկանն է, համապատասխանաբար 8 տարեկանը՝ 40, և 14 տարեկանը՝ 70:Ամերիկացիները տարեկան ծախսում են 4 միլիարդ դոլար՝ կատուների կեր գնելու համար: Որպես համեմատություն՝ տարվա ընթացքում ծախսվում է 3 միլիարդ՝ փոքր երեխաների ուտելիքի համար:Եթե ձեր կատուն ձեզ մոտ է, և նրա պոչը դողում է, ապա դա ամենամեծ վկայությունն է, որ նա ձեզ շատ է սիրում:Կատուները թափահարում են պոչը՝ ներքին կոնֆլիկտի պատճառով: Ենթադրենք՝ կատուն կանգնած է դռան մոտ և ուզում է դուրս գալ, բայց դրսում անձրև է, ու կատուն չի ուզում թրջվել. այդ դեպքում նրա պոչը թափահարվում է: Հենց կատուն որոշում կայացնի, պոչի շարժը կդադարի:Եթե աչքերը լայնացած են, չնայած որ առկա է լավ լուսավորություն, ապա կատուն ինչ-որ բանով հետաքրքրված է կամ ուզում է խաղալ:Կատուները չեն կարող կենտրոնացնել հայացքը մոտիկ առարկաների վրա, այլ կերպ ասած՝ նրանք հեռատես են:Կատուները 3 անգամ ավելի լավ են լսում, քան մարդը:Կատուների հոտառությունը 14 անգամ ավելի լավն է, քան մարդկանցը:Կատուների բեղերի հիմքում կան շատ զգայուն նյարդային բջիջներ: Այդ պատճառով կատուները շրջակա միջավայրի մասին տեղեկությունները ստանում են բեղերի միջոցով:
Եթե կատվի բեղերը նայում են առաջ, ապա նա կա՛մ խաղալ է ուզում, կա՛մ վախեցնում է մրցակցին: Իսկ եթե հետ են նայում, ապա կատուն վախեցած է ու խուսափում է հպումներից:Երբ մենք հպվում ենք կատուներին, մեր սրտի բաբախյունների հաճախությունը և արյան ճնշումը նվազում է: Սիրտ-անոթային հիվանդություն ունեցող մարդիկ, կատու պահելով, կարող են երկարացնել իրենց կյանքի տևողությունը:
 
 (600x80, 4Kb)
Просмотров: 305 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: