Главная » 2014 » Июнь » 16 » Հետաքրքիրը Հեմինգուեյի մասին
11:26 AM
Հետաքրքիրը Հեմինգուեյի մասին
Ողջ համաշխարհային գրականության մեջ ինձ համար Հեմինգուեյի ստեղծագործությունները մի ուրիշ աշխարհ են`  անկրկնելի ու բազմաբովանդակ: Մեկ տողում կարող է թաքնված լինել հազարավոր այլ գրքերի իմաստ: 
Սակայն այդքան դրական գծերի մեջ կա բացասականը. այսպես ասած «ինքնասպանության շառավիղը»...
Հեմինգուեյի թողած ծանր ժառանգությունը կործանարար ազդեցություն ունեցավ նրա հետագա սերունդների վրա: Նա ինքնասպան եղավ իր սիրած որսորդական հրացանով, սակայն ինչու՝ անհայտ է: 
Ավագ որդին՝ Գրեգորին, դարձավ տրանսվեստիտ: Ուներ հոգեկան խանգարումներ, ձերբակալվեց հասարակական վայրերից մեկում և մահացավ բանտում: Կրտսեր որդին `Պատրիկը, արդեն 18 տարեկան հասակում հիվանդացավ շիզոֆրենիայով: Գրողի եղբոր՝ Լեսթերի  համար եղբայրը ամեն ինչ էր, նա ամեն ինչում փորձում էր նմանվել եղբորը, և այդպես շարունակեց մինչև վերջ՝ ինքնասպան լինելով հրազենից արձակած փամփուշտից:
Գրողի թոռը՝ Մարգոն,  նույնպես ինքնասպանություն գործեց իր հանրահայտ պապի ինքնասպանությունից ուղիղ 35 տարի անց, հենց նույն օրը:
 Ինքնասպանությունների շարքի առաջին օղակը Էռնեստ Հեմինգուեյը չէր, այլ նրա մայրական կողմի պապը, որը ևս ինքնասպան էր եղել: 
Ինքնասպան էր եղել նաև գրողի հայրը:
Հատկանշական է, բայց Հեմինգուեյի գրվածքները  անվանում են կյանքի դասագրքեր տղամարդկանց համար: Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունների կարգախոսն է. «Պայքարի՛ր և հասի՛ր», որը իր վառ արտացոլումն է գտել նրա «Ծերունին ու ծովը» վիպակում: Որքան էլ զարմանալի թվա, սակայն նրա ստեղծագործություններին բնորոշ են բուռն գործողություններից հետո անսպասելի հիասթախությունը:
Սակայն ինչ էլ լինի` Հեմինգուեյը ինձ համար եղել է ու կմնա գրականության գագաթնակետին:
 
 
                                           Ամեն ինչ էլ ոչինչ է.
 
Ամեն ինչ էլ ոչինչ է. մարդն էլ է ոչինչ: Միայն այդպես, և միայն լույսն է, որի կարիքը զգում են և, իհարկե, մաքրությունն ու կարգուկանոնը: Ոմանք ապրում են և երբեք դա չեն զգում, իսկ ինքը գիտի, որ այդ բոլորը ոչինչ է ու միայն ոչինչ, ոչինչ ու միայն ոչինչ: Մենք ոչինչ ենք ոչնչության մեջ, ոչինչ լինի քո անունը, քո թագավորությունը, ոչինչ թող լինի ոչինչը ոչնչության մեջ, քանզի այն արդեն ոչնչության մեջ է: Տուր մեզ այդ ոչինչը, մեր օրհասական ոչինչը և ոչնչացրու մեզ մեր ոչինչը, քանզի մենք ոչնչացնում ենք մեր ոչինչը, բայց ոչնչացնելով մեզ` ոչ թե ոչինչ դարձրու, այլ ազատիր մեզ ոչնչից: Կեցցե ոչինչը` ոչնչով լի. ոչինչը մեզ հետ է:
 
 
 
 Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի ամենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։
«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»։
 
Просмотров: 357 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: