Главная » 2014 Июль 20 » Հին ու բարի իմ օրագիր...
12:39 PM Հին ու բարի իմ օրագիր... | |
Կրկին երեկոյան ժամ, ու ես բաց պետք է անեմ իմ հին ու բարի ժամանակների օրագիրն ու հիշեմ ապրածս կյանքը, մտորեմ ամեն ինչ ու ավելացնեմ նորերը, որոնք, որոշ ժամանակ անց, սրանց նման հին են դառնալու:
Երկար ժամանակ էր, ինչ տեղից չէի վերցրել օրագիրս. զգացվեց, որ փոշի ուներ իր վրա: Բացելուց հետո երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե ինչ թեմաներ պետք է կարդամ, բայց ուղեղս սրտիս թելադրանքով կրկին բացեց այդ էջը...Քո մասին գրված հուշերի էջը...Պատմություններ, որոնք սկիզբ ունեցան,
![]() Ու կրկին նույն պատմությունը: Հոգնել կարելի է, բայց ինչ արած, սիրտ ու հոգի կա, որ թելադրում են ամեն ինչ, իսկ ես չեմ կարող անտարբեր անցնել նրանց ասածի կողքով: Հիշու՞մ ես՝ ինչպես ծանոթացանք: Ավելի ճիշտ՝ մենք արդեն ծանոթներ էինք, ուղղակի ավելի մտերմացանք, բայց մեզնից ուժեղ գտնվողներ էլ եղան...Բաժանեցին ու հիմա ուրախ են դրանով: Հիշու՞մ ես՝ ինչպես էինք խոսում միմյանց հետ, ինչպես էինք կատակում, անում այն ամենը, ինչը ես էի ասում ու վայելում էինք մեր մաքուր երջանկությունն ու սերը, բայց կան խոսքեր, որոնք դրոշմվել են հոգուս մեջ, սրտիս պատերին ու ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը թակում է սրտիս դուռը, կրկին հիշեցնում են քո գոյության ու աներևութացման մասին...Ես հիշում եմ ամեն ինչ, հիշում եմ անգամ այն ամենը, ինչը երևի դու մոռացել ես վաղուց:
Հիշու՞մ ես մեր վերջին խոսակցությունը...Ես հիշում եմ...Բայց այնքան կուզեի չհիշել, մտքիցս հանել այդ ամենն ու հասկանալ, որ ամեն ինչ անցած է, գնացած, բայց տանջող այնքա՛ն հանգամանքներ կան, որոնք ճնշում են, թույլ չեն տալիս մոռանալ:
Ահա այն խոսակցությունը, որն այդպես էլ չունեցավ որոշելի ավարտ...
- Քո խոսքերից կարելի է ենթադրել, որ ամեն ինչ վերջացած է, ամեն ինչ կորած է, ու...
- Ես չգիտեմ՝ ինչ կա թաքնված այդ ու-ի ներքո, բայց այդպիսի բան չկա, իսկ եթե կա, ապա դա միայն իմ և քո շնորհիվ է, և որը շատ սխալ է:
- Ինձ հասկանալ է պետք: Խնդրում եմ...
- Ինձ ոչինչ մի խնդրիր, խնդրում եմ: Սա առաջվա օրերը չեն, երբ ցանկություն կար փոխել ամեն ինչ:
- Ինձ թվում է՝ իմ ու քո միջև ամեն ինչ վերջացած է, բայց դժվար է սպասել այսքան երկար ու կորցնել այսքան շուտ:
- Եթե այդպես ես ուզում, ուրեմն վերջ: Ուզում եմ ասել, որ սիրում եմ ու մեր բաժանումը պատճառ չի կարող դառնալ քեզ չսիրելուն...Մնաս բարով:
- Ես էլ խոսքեր չունեմ ասելու...Նույնից...
![]() Անգամ այսքանից հետո չկարողացա քեզ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ
![]() Ոչինչ, ամեն ինչ կանցնի...Միգուցե մեր ժամանակն էլ գա...
♥...Մի կորած մարդու հիշատակարանից...♥
| |
|
Всего комментариев: 0 | |