Главная » 2014 » Июль » 14 » I always love you...forever...
4:57 PM
I always love you...forever...

Մարդու կյանքում , ինչպես առաջին քայլերը, առաջին երազանքները, առաջին ընկերները, այդպես էլ երբեք չի մոռացվում առաջին սերը: Սեր...երբ պատրաստ ես խաբել ու քեզ խաբված զգալ, որոնել , թեկուզ իմանալով, որ չես գտնի: Երբ  ինչ-որ մեկը քեզ համար մի ամբողջ տիեզերք, իսկ նրա հետ անցկացրած վայրկյանը ՝ հավերժություն: Մի՞թե սա հրաշք չէ:

... դու քեզ զգում ես կատարյալ երջանիկ ու կարևոր չէ, թե այդ երջանկությունը ինչքան կտևի...կընդհատվի, թե՞ կշարունակվի: Ու այն մարդը, ով եղել է քո առաջին իդեալը, միշտ էլ կպահպանվի քո հիշողությունում...
 Հիմա քայլում ենք տարբեր տեղերով ու ուղիներով,
Հայացք ենք շրջում իրար տեսնելիս ու խուսափում ենք շվաքներից մեր,
Իսկ փողոցներում, ջրափոսերում, փոշու՛ մեջ նույնիսկ
Մե՛ր, հենց երկուսիս , հետքերն են մնում...մնում են դեռ թարմ...
 
Իսկ ես ամեն տեղ քեզ էի տեսնում ու դու էլ լոկ ինձ,
Բայց հիշիր մի պահ.
Չէ՞ որ ամենը ուրիշ էր այնքան, ուրի՛շ կմնար, կլիներ ուրիշ,
Ամենը՜ ուրիշ...այս մոլորակը, մարդիկ, խոսքերը...մինչև իսկ օդը...
 
Բայց չեղավ այդպես. ու դու կոչվեցիր «Իմ առաջին սեր»
Այդպես կոչում են հեռացածներին...
...հեռացողներին հաճախ չեն հիշում...
Բայց լսիր դու ինձ ՝ 
Քեզ նմաններին չե՜ն էլ մոռանում...
 
Իսկ կա՞ մեկը, ով մոռացել է իր առաջինը սերը...
Ինչը՞ երբեք չեք մոռանա նրա մեջ... ես ՝ ԱՉՔԵՐԸ...սև...
Просмотров: 274 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: