Главная » 2014 » Июль » 21 » Иди к черту ;)
2:50 PM
Иди к черту ;)
Ես խաղալիք չեմ դառնա, ես չեմ ստորանա, ես չեմ ընդունի քեզ...
Ոչ մեկը չի ասում, թե հեշտ ա լինելու, թե հենց նենց դուրս ես գալու սրտիցս: Չէ՜, միշտ ընդեղ ես մնալու, բայց էլ չեմ վերցնի հեռախոսը, չեմ լռի, որ լսեմ լռությունդ, որ հաշվեմ շնչառությունդ: Հա՜, հաշվե՜մ….որ փորձեմ կարոտս առնեմ 5 րոպեում , կամ էլ 5 վայրկյանում, որ հետո էլի գնաս: Ասես , որ զանգել ես հաջողություն ասելու, որ հաջորդ գիշեր նորից զանգես, որ արդարանալու համար ինձ մեղադրես…Չէ՜, քեզ հետ չեմ կանչելու….
Գնա իրա մոտ, արժանի եք իրար….գնա, թող քեզ նորից ցավացնի, նորից հոգիդ պատառ-պատառ անի, բայց հետ չգաս, լսու՞մ ես….Չգաս, չեմ ընդունելու ….հերիք ա !!!!! Հերիք ա ինչքան օգտագործեցիր, արդեն բավարար ա…էլ չեմ թողի խաղաս, խաղալիք չեմ դառնա, էլ запасной вариант չեմ լինի քեզ համար…Գնա՜,…. չգա՜ս….չզանգե՜ս…
Ես կատե՞մ քեզ….չէ՜, չեմ ատի…..Կմոռանա՞մ, չէ՜, չեմ մոռանա….կդադարե՞մ սիրել….չէ՜, կսիրեմ հավերժ….Բա ի՞նչ կանեմ….կփակեմ քեզ իմ մեջ!!!Դուրս չեմ թողի….կփակեմ իմ մեջ հայացքդ, որից սարսռում էի, կարհամարհեմ էն տաքությունը, որ զգում էի: Երազանքներ էի կառուցում….դու խոսում էիր դրանց մասին, բայց մենակ ես էի կառուցում, որովհետև իմ մեջ դու իրան էիր ուզում գտնել, բայց ես ինքը չեմ, ես ստոր չեմ, ես չեմ խաղում զգացմունք կոչվածի հետ….ես կամ սիրում եմ, կամ ատում, իսկ քեզ սիրում էի: 
Իմ երեք ամիս…իմ կյանքը քեզնով էր լցված , առավոտս, իրիկունս, ցերեկս, գիշերս….օդս բաղկացած էր ոչ թե թթվածնից, ածխաթթու գազից ու ազոտից, այլ ` քեզնից, ձենիցդ, բառերիցդ….Հիշում եմ` ոնց էիր լռել, երբ առաջին անգամ տեսար ինձ..Էտ ժամանակ քո համար մեկն էի, ով ուղղակի կլսեր քեզ, կօգներ, կհասկանար….հետո~~~հիշու՞մ ես երկրորդ հանդիպումը….Դու գնում էիր ու ես խոստացա սպասել…ու սպասեցի…ինչի՞ խաղացիր իմ հետ: Ես ուզում էի քո կողքին մնալ ուղղակի ընկեր, բայց չկորցնելու համար սիրեցի~~~իսկ դու գնացիր պատճառաբանելով, թե ոչ մեկ չի ստիպել ինձ ընտրել էտ ուղին: 
Пофигу на все….Դու, աշխարհը, մոլորակը…Ամեն ինչ թող գնա գրողի ծոցը…դու էլ իրանց հետ…ես չեմ զգում ոչ մի բան…ոչ ցավ, ոչ ատելություն, ոչ երջանկություն…չեմ զգում ՈՉԻՆՉ….ու դու ուղղակի ոչ մի բան ես էտ անհուն ծովում…կամ էլ մի հատիկ նավակ, որը խորտակեց ծովին, սաղ զգացմունքներս կործանեց….Չեմ կարում լացեմ….անզգայացել եմ….արցունքները մեջս սարցաբեկոր են սարքել.էտ իմ դժբախտությունն ա դարձել: Ուզում եմ լացել, ուզում եմ ուղղակի էտ սառույցը մաս-մաս անել, թեկուզ նավաբեկություն լինի, թեկուզ խորտակվեմ իմ մեջ…քո մեջ…կորած երազանքներիս մեջ…հույզերիս մեջ…
Չեմ ատում, չեմ սիրում, չեմ զգում, չեմ լացում, չեմ ծիծաղում….բայց կուզեի վերջին անգամ գրկել քեզ, կուզեի զգալ տաքությունդ, կուզեի լսեի լռությունդ ու կուզեի էտ պահին աշխարհի վերջը լիներ…հենց տենց մեռնեի…ու քեզ էլ տանեի հետս….
Ես սկսել եմ մեջս կիսել…մի կեսն ուզում ա սպանի քեզ էն մի կեսը գրկի…բայց դե все надаело и все пофигу…иди к черту!!!
Просмотров: 309 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: