Главная » 2014 » Июль » 18 » Իմ էժանագին հարստություն...
8:36 PM
Իմ էժանագին հարստություն...
...Էլի մենակ եմ: 
...Էլի պառկած եմ անկողնուս վրա ու փաթաթվել եմ մտքերի անվերջանալի կապոցով, ու այդ մտքերը դարդերս իրար են անում:
...Էլի հիշում եմ լավ ու բարի օրերս, համեմատում ներկայի հետ ու էլի հիասթափվում:
...Էլի գլորվում են արցունքները: Թաց այտերս խոնավությունից ասես սոսնձվում են բարձին, ու ինձ հետ պահում՝ չթողնելով դուրս գամ այդ անշունչ սենյակից, որ էլի ու ...էլի վատ հիշողությունների հորձանուտն է ինձ նետում:
...Էլի նայում եմ մեր նկարին, իմ ու քո, իմ «լայն օրերի ուրախացնող կեղծ ընկեր»...
Հա՜, էս արտահայտությունը մի անգամ ֆեյսբուքում եմ կարդացել ու մոտս ուժեղ տպավորվել է, մխրճվել է մեջս: Անգամ համակարգիչը միացնելուց եմ քեզ հիշում, որովհետև էս նախադասությունը դրել եմ էկրանի գլխավոր նկարին, ու ամեն անգամ կարդալով՝ դու ես անցնում մտքովս...
...Էլի մենակ եմ: Ես, այն պայծառ, շփվող ու մշտապես ժպիտը դեմքին աղջնակը, որ բոլորի հետ լեզու էր գտնում: Նա հիմա մենակ է... նրան լքել է իր ամենաթանկ հարազատը, լավագույն ընկերը: Նա, որ բացի այդ ընկերոջից ուրիշ ոչ ոք չունի, չունի անգամ ծնողներ, չունի բարեկամներ...հիմա արդեն էլ այդ միակ բարեկամին էլ չունի: 
Նա լքեց ինձ, լքեց հանուն հղփացած ու անդաստիարակ մի երիտասարդի, որն էլ շուտով, վստահ եմ, նրան է լքելու: Հա՜, հաստատ: Նրանք միասին ապագա չունեն: Նրանք անկախ մարդիկ են, անկախ իրարից... 
Իսկ ես...ես ի՞նչ, ո՞ւմ եմ ես պետք, ում է պետք մեկը, որ իրենից բացի ոչ ոքի չունի: Ո՞ւմ եմ ես պետք, ո՞ւմ է նոր դարդ պետք...
Ես ծնվել եմ մենակ մնալու համար: Ես պիտի չծնվեի... ես ծնվել եմ լոկ մի չնչին ոչնչություն, մի մահկանացու ևս ավելացնելու համար մարդկային պատմությանը: Ես ծնվել եմ անօրինաբար: Ես չպետք է ծնվեի...
Ու ես էլի մենակ եմ... մենակ՝ մտերիս հետ: 
Այս փոշոտ ու մութ սենյակում, որը միակ բանն է, որ ունեմ... 
Մի բան էլ ունեի, 
Բայց էլ դա էլ չկա...
Լայն օրերիս ուրախացնող կեղծ ընկեր,
Հիմա ո՞ւր ես դու, արի՛, նեղն եմ ընկել...
Просмотров: 314 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: