Ու լավ էլ կսիրես իրան, ես ոնց քեզ սիրեցի՞ .. Հիմար եմ չէ՞.. դու էլ ես հիմարանում հիմա.. Իմ նման ես վարվում… ճիշտ էին ասում, որ գտել ենք իրար.. Բայց ես մեծացա չէ՞ ..Դու երբ ես հասկանալու՞ . Անիմաստ կլինի.. Արդեն 3- րդ, 4-րդ խելքը փոխած կլինենք… Կարողա չմոռանանք, բայց չենք սիրի..ում սիրենք էլ՞ , որ գնաց ուրիշի ձեռքով մեծացա՞վ… Ինչի՞ հետ չեկար իրար հետ մեծանանք, ոնց էն ժամանակ.. ամեն օր, ամեն ժամ, րոպե, վայրկյան իրար հետ… ցնդել էինք.. Չափից դուրս հեռավորությունն էլ մի բան չէր.. Կարոտ չթողեց.. կամել էնքան շատացրեց, որ զզվեցիր ու քոնն էլ ինձ նվիրեցիր… Խեղճ-խեղճ քայլում եմ էդ կարոտը ամեն մասնիկով բռնած ու վախենում եմ, որ կնկնեմ ծանրությունից.. բայց ամենավատն էնա, որ դու ձեռք չես մեկնի.. չես օգնի .. մենակ չասես հեռու եմ դրա համար.. Դու հիմա ազատ ձեռք էլ չունես.. ուրիշին ես գրկել չէ՞ .. Տեսնես էդ ուրիշնելա մեր պես, որ հետո քեզ թողի գնա… Աչքածակ ենք էլի.. անկուշտ ու մի քիչ էլ անամոթ.. չդիմացար .. չդիմացար էլի… ագահ ես , բայց ես քո նման չեմ.. մի բանով գոնե տարբեր ենք.. կմխիթարվեմ.. քեզ էլ չեմ պաշտելու , չեմ էլ սիրի … լավ ա էլի , ո՞ւմ սիրեմ.. ինչի՞ սիրեմ … Ու շատ ծիծաղալույաաաա… մեկը չեղավ մյուսն աաա հաա՞ … Սիրի ինչքան կարաս, ու սիրի հեռու ինձնից… Այ էտքա՜ն վատն ես դու…