Главная » 2014 » Июнь » 16 » Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը
11:27 AM
Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը
Բոլորիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ մի տեսակ լքել են ուժերը.թե՜ ֆիզիկական, թե՜ հոգեկան, կորում է ժպտալու կարողությունը, սկսում ենք անընդհատ նյարդանանալ, բոլորի մեջ փնտրում ենք թշնամիներ: Հենց այդ վիճակն էլ գիտնականները կոչում են սթրես: Համոզված եմ, որ բոլորն էլ լսել ու հաճախ օգտագործել են այս բառը: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ սթրեսի մեջ չըկնենլու համար.


1.Հավատացե՜ք ձեր ուժերին.
մենք ապրում ենք մի հասարակությունում, ուր յուրաքանչյուրը պատրաստ է տրորել մյուսին ՝իր նպատակներին հասնելու համար: Թույլ մի՜ տվեք հաղթել ձեզ: Միշտ հիշեք, որ վատից վատն էլ կա, լավից լավն էլ: Հավատացեք, որ դուք ուժեղ եք, ու կարող եք հաղթահարել յուրաքանչյուր իրավիճակ, ուր ձեզ կնետի կյանքը:

2.Թույլ մի տվեք, որ կյանքը ձեզ կառավարի.
Հաճախ մենք ամեն ինչ թողնում ենք ինքնահոսին, դրանից էլ հաճախ առաջանում են խնդիրները: Կազմեք պլաններ, որոնք էլ, իրենց հերթին, փորձեք իրագործել: Եղեք բարձունքում, ու փորձեք նախևառաջ ինքներդ ձեզ ապացուցել, որ դուք ամեն ինչ կարող եք:
3.Երբեք մի ցույց տվեք , որ հոգնել եք.
հաճախ զգում ենք, որ այլևս առաջ գնալու նախապայմաններ չկան: Մի պահ կանգնեք, խորը շնչեք ու կրկնեք.<<Ես չպետք է հանձնվեմ>>, քայլեք առաջ:

 

Իսկ ի՞նչ անել, երբ այնումենայնիվ ընկել ենք սթրեսի մեջ.
1.Երազեք.
միացրեք ձեր սիրելի երաժշտությունը, փակեք աչքերն ու մտածեք ամենալավի մասին: Մտածեք, ու մի մոռացեք, որ մտածելուն զուգահեռ պետք է սկսել ժպտալ: Սկսեք նորից ապրել, ու նոր ուժերի հոսք փնտրեք:
2.Մի ատեք կյանքը.
մի փակվեք սենյակում՝մտածելով, թե կյանքը հաղթել է ձեզ: Ամեն ինչ հարաբերական է, որտեղ, որ կա դժբախտություն, կա նաև ՝երջանկություն:
3.Դադարեք մեղադրել.
դարի հիվանդություններից մեկն էլ ուրիշներին մեղադրելն է: Երբեմն ամեն ինչ սկսվում է մեզնից: Եթե մեղադրում եք՝սկսեք ձեզնից...



Եվ ամենակարևորը.միշտ ժպտացեք ու հիշեք՝ամեն ինչ անցողիկ է:

Просмотров: 324 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: