Главная » 2014 » Июль » 15 » Ինձ հետ գործ չունեք~!!!!
2:46 PM
Ինձ հետ գործ չունեք~!!!!
.........
Ես վատն եմ, հեռու' մնացեք ինձնից, իդեալակա'ն մարդիկ....
Ես սխալներ արել եմ ու անում եմ, գնացեք ապրեք ճիշտ կյանքով, անսխալ մարդիկ....
Դուք կարող եք լինել դատավոր ու դատել ինձ, իսկ ես կշարունակեմ թքած ունենալ ձեր վճիռների վրա...
Կյանքում ոչ մեկը իրավունք չունի ասել, թե մյուսը սխալ է ապրում....Դուք և ձեր ընդունած քաղաքականությունը....~~~
Հաճախ մարդ մենակ է բառի ողջ իմաստով ու խորությամբ...ու ոչ մեկը չի կարող հասկանալ նրան: Հիշողություններն ու անցյալը մի կողմից, չհասկացող շրջապատը` մյուս, ու մարդ թուլանում է, թուլանում: Կարծես մի ճահիճ նրան քաշի ներքև, ու ոչ մի րոպե հանգիստ չտալով, խեղդամահ անի, իսկ մարդը, այնուամենայնիվ, չի մահանում: Բոլորը գիտեն մեղադրել, դատել, հաճախ բամբասել, բայց ոչ ոք չգիտի լսել, հասկանալ, օգնել: 
Գտիր մեկին, ով սուրբ է, ով երբեք մեղք չի գործել, ով երբեք չի սխալվել. կարո՞ ղ ես: Թե գտնես, թող նա գա ու դատի ինձ, քեզ, մյուսին: Բայց եթե չկա այդ մեկը, ուրեմն լռիր, որովհետև դու նույնպես մեղսագործ էություն ունես, ու հաստատ ինձնից շատ սխալներ ես գործել:
Մարդու հոգեկան աշխարհը կործանելը դարձել է մարդկության ամենասիրելի զբաղմունքը: Կործանում են կյանքեր, կործանում , հետո էլ կեղծ տխրում, թե ինչպես նա կամ մյուսը ինքնասպան եղավ: Գնա մեռի, արի սիրեմ....էլ այսքանից հետո ու՞մ է պետք այդ կեղծ տխրություն, կեղծ արցունքները, կեղծ զղջումները...~~
Անմտածել ասված բառ, անմտածել արված քայլ ու մարդ էլ չկա`թե' հոգեպես, թե' ֆիզիկապես: Իսկ հաճախ այդ ամենը լինում է մտածված, ուղիղ նշանակետին....
Ո՞վ եք դուք, որ խլեք կյանքեր: Ո՞վ եք դուք, որ դատեք: Ո՞վ եք դուք, որ ստանալով մարդկային մի քանի առավելություններ, խառնվեք Աստծո գործերին....Ո՞վ եք, կպատասխանե՞ք.ոչ ոք եք: Բավական է արդեն: Ես հոգնել եմ այս միակողմանի պատերազմից, ես չեմ պատերազմում: Թողեք ինձ հանգիստ. ես ունեմ իմ կյանքը, իմ սխալները, իմ որոշումները, ու ես ոչ մեկի առաջ պատասխանատվություն չեմ կրում իմ քայլերի համար: Ես պարտավոր չեմ բացատրություններ տալ . սա իմ կյանքն է, ոչ թե ֆիզիկայի գիրք: Կորեք գրողի ծոցը: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր թույլ են տալիս մյուսներին խցկվել իրենց կյանք: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իմ կյանքը ձերից հետաքրքիր է, բայց դա ձեզ իրավունք չի վերապահում կառավարել այն....~~~ 
Ունեցեք ձեր կյանքը~~~...ինձ հետ գործ չունեք.....
Просмотров: 272 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: