Главная » 2014 » Июнь » 10 » Ինքնաորոնում
6:07 PM
Ինքնաորոնում

 (699x467, 199Kb)Մտքեր...ա՜խ այդ անիծյալ մտքերը, որոնք ինձ ստիպում են մտածել այնպիսի բաների մասին, որ անգամ ինքս էլ չեմ ուզում: Մտածում եմ, անդադար մտածում եմ ու ժամանակս անտեղի վատնում, բայց ոչ մի արդյունքի չեմ կարողանում հասնել: Իսկ պատճառը միանշանակ չեմ հասկանում: Կամ էլ հասկանում եմ, բայց չեմ ուզում ընդունել, քանզի ես..ես մտածում եմ, որ ինքս ինձ կորցրել եմ: Այո՜, այո՜, հենց կորցրել եմ ու սկսել եմ զբաղվել ինքնաորոնմամբ: Բայց ինչպե՞ս, ո՞նց եմ ես զբաղվում իմ որոնմամբ: Այ հիմա եմ հասկանում այդ մտամոլոր վիճակիս թափթփված ու անզգա դառնալու իսկական պառճառը: Ես ուղղակի հոգնել եմ շուրջս կատարվող անիմաստ իրադարձություններից, որոնց իմաստը չեմ հասկանում, կամ էլ դրանց մեջ իմաստ չեմ գտնում: Կորցրել եմ ինձ ամբողջովին, կորցրել եմ ու գտնելը չափազանց բարդ է թվում: Կողքիս չկան գոնե այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ձեռք մեկնել՝ օգնելու ու սատարելու ինձ: Չկան, կարծես անհետացան այն ժամանակ, երբ ինձ ամենից շատն էին պետք: Ընկերներ, հարազատ ու մտերիմ մարդիկ, ՆԱ...չկան, ոչ ոք չկա, անգամ ՆԱ: Այն ՆԱ-ն, ով ինձ ուժ էր տալիս ապրելու, կյանքի մեջ իմաստ գտնելու: Ա՜խ, ինչու՞ հենց այս դժվար շրջանում գնացիք, ինչու՞: Մեկ-մեկ ինձ թվում է, որ այս վիճակիս պառճառը հենց դուք եք, ձեր պառճառով եմ կորցրել սիրտս, հոգիս: Դուք գնացիք՝ ձեզ հետ տանելով ամեն ինչ, նույնիսկ այն ամենը, ինչը պարզապես իմն էր: Դուք ձեր հետևից տարաք նաև արևը, որը ջերմացնում էր  ինձ: Իսկ հիմա չկա անգամ այդ արևի ստվերը: Կողքիս ոչ ոք չկա, անգամ եթե կա էլ, ապա նրանք ինձ համար ոչ թանկ՝ անծանոթ ինչ-որ էակներ են, ովքեր ինձ երբեք չեն կարող օգնել: Իսկ ո՞վ կարող է ինձ օգնել…միգուցե ե՞ս…բայց ինչպե՞ս: Իսկ եթե ուժ գտնեմ իմ մեջ ու փորձեմ կյանքիս հին ու վատ էջերը պոկելով ու նոր ու մաքուր էջից սկսելով կյանքի կոչել մահացած կյանքս: Վերջ. կգիտակցեմ, որ ամեն ինչ առջևում է, կյանքը շարունակվում է, ու պետք է սթափվել ու ապրել՝ կյանքի դառը պտուղները ճաշակելով: Բայց, նախքան այս ամենը անելը, ես պետք է գտնեմ ինձ...ես պետք է զբաղվեմ ինքնաորոնմամբ:

Просмотров: 317 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: