Главная » 2014 » Октябрь » 7 » Ինքնախոսություն
6:52 PM
Ինքնախոսություն

Ինքնախոսություն

 
-Նա խաղում է իմ զգացմունքների հետ: 
-Իսկ ի՞նչ ես պատրաստվում անել:
-Կմաքրեմ արցունքներս և կհաղթեմ նրան իր իսկ խաղում: 
-Մի անգամ ես փորձեցի նույնը անել` նա անգամ ընդունեց իր պարտությունը, բայց չգիտեմ ինչու ես դրանից ինձ հաղթողի պես չզգացի: 
-ԻՆչո՞ւ: 
-Որովհետև այդ ամենով ես նրան ցավեցրի: 
-Երևի դեռ սիրում էիր: 
-Երևի…  Գիտե՞ս, ինձ մեկ-մեկ թվում է, որ առանց նրա ներկայության ես ինձ ավելի լավ եմ զգում: Թեև ես ատում եմ ինձ այդ մտքի համար...
-Էհ, ես լրիվ հակառակն եմ զգում ՝ ամեն վայրկյան ուզում եմ ասել, որ կարոտել եմ , բայց մեջս վախ կա մերժված լինելու, վախ՝ ուղղակի երկրորդը լինելու: Հուսով եմ՝ նա կգիտակցի, թե որքան եմ իրեն սիրում:
-Զգա~լ... իսկ հիմա ես կասեմ, թե ինչ եմ զգում ես: Ես զգում եմ, որ դարձել եմ ավելի լուրջ, ավելի մեծ և ավելի խորհրդավոր, իսկ եթե ես շուտ գիտենայի, որ կարող էի անշնորհակալիս բաց թողնելով հասնել այս ամենին՝ ես դա կանեի դեռևս մեր ծանոթության առաջին իսկ օրը:
-Այո´, դու քչախոս ես դարձել, սակայն դա քեզ կտանի միայն դեպի լավը, խոսելուց առաջ մտածելու շնորհը ոչ բոլորին է տրված:

Դե ինչ, ևս մեկ ինքնախոսական երկխոսության մեջ գտա ավելի շատ հույս և միտք, քան 16 տարում հանդիպած մարդկանց ինտելեկտը միասին վերցրած: Մարդի´կ, հաշվետու եղեք ձեր խղճի և ձեր հոգու առաջ, գուցե դա է ձեր ժանգոտ ուղեղների փրկության միակ հույսը, և գուցե դրանով արդարացնեք ձեր իսկ սպասումները և պահանջները:

 

Просмотров: 331 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: