Главная » 2015 Январь 4 » iPhone 6-ը եռացրել են Coca-Cola-ի մեջ
3:47 PM iPhone 6-ը եռացրել են Coca-Cola-ի մեջ | |
YouTube-ում տեսահնյութ է տեղադրվել, որտեղ ցուցադրված է, թե ինչ կլինի նոր iPhone 6-ի հետ, եթե այն եռացնեն Կոկա-Կոլայում: Տեսահոլովակն արդեն հավաքել է ավելի քան 4,5 մլն դիտում: Տեսահոլովակի հեղինակը նախազգուշացնում է, որ ոչ ոք չփորձի դա կրկնել տանը:
Տեսահոլովակի նկարագրությունում նշվում է, որ փորձի համար օգտագործվել է միանգամայն նոր iPhone 6: Սարքը դրել են եռացող Կոկա-Կոլայով թավայի մեջ՝ այն ամբողջությամբ հեղուկի մեջ ընկղմելով: Եփվելիս դեղին ծուխ է բարձրացել: Փորձ կատարողը նշել է, որ դրանից հետո իր տնից այդ հոտը եկել է երկու ժամ: Փորձի հետևանքով iPhone 6-ի որոշ բաղադրատարրեր հեռացել են իրարից, չի աշխատել ոչ մի գործառույթ, սակայն ընդհանուր առմամբ սմարթֆոնի կորպուսը գրեթե անփոփոխ է մնացել: | |
|
Всего комментариев: 0 | |