Главная » 2014 Сентябрь 21 » Իսկ ես դեռ ուզում եմ...
6:59 PM Իսկ ես դեռ ուզում եմ... | |
Իսկ ես դեռ ուզում եմ...Ուզում եմ՝ հասակակիցներս գնահատեն <<հայրենիք>> ասվածը:
Ուզում եմ՝ ոչնչանան թուրքացած հայերը:
Ուզում եմ՝ բոլորը սեր ունենան ուսման հանդեպ:
Ուզում եմ՝ վերանա տգիտությունը հայերի մեջից:
Ուզում եմ՝ ոչ ոք չմեղադրի Աստծուն: Նա անսխալ է:
Ուզում եմ՝ բոլորը սիրեն և հարգեն իրենց ծնողներին՝ անկախ նրանից, թե ինչ պայմանում են նրանք ապրում :
Ուզում եմ բարձրաձայնել իմ սիրո մասին:
Ուզում եմ զգալ այն, ինչ տվել եմ ուրիշներին:
Ուզում եմ՝ ընկերներս լինեն ուրախ և բախտավոր, քանզի ձեզ հետ եմ կիսել լավ ու վատ օրերս:
Ուզում եմ կործանել ինձ, իմ հպարտության համար:
Ուզում եմ մեղավոր գտնել մեր բաժանման մեջ:
Ուզում եմ՝ գոնե այս անգամ ընտրությունս ճիշտ կատարեմ:
Ուզում եմ՝ ծնողներս հպարտանան ինձանով:
Ես հիմա այնքա՜ն բան եմ ցանկանում, որ թվելն ուղղակի անհնար է, բայց ես ամեն վայրկյան կրճատում եմ այդ ցանկը, քանզի երբ ես ինչ-որ բան ցանկանում եմ, դա մնում է միայն ցանկություն, երազանք, իսկ այն, ինչը ինձ իրոք պետք է, գալիս է անսպասելի և ճիշտ ժամանակին: Երբեք մի՛ դադարեք երազել, բայց հիշե՛ք, որ ավելի հաճելի է, երբ ոչինչ չես երազում, որոշ ժամանակ անց կատարվում է մի լավ բան և հասկանում ես, թե ինչ էիր իրոք ցանկանում այսքան ժամանակ:
| |
|
Всего комментариев: 0 | |