Главная » 2014 Сентябрь 21 » Իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի...
7:02 PM Իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի... | |
Ապրում էի՝ չմտածելով անգամ, որ մեր մեջ ինչ-որ լուրջ բան կարող է լինել: Կյանքը փոքր ինչ բացեց աչքերս՝ հիացա քո գեղեցկությամբ, բայց դեռ կույր էի: Ժամանակը և տարածությունը խանգարում էին ինձ գրկել քեզ, բայց ես սիրում էի, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Ծաղրանքդ ինձ ներսից սպանում էր, բայց ես ներեցի, քանզի սիրում էի, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Սուտ սերդ տվեցիր ինձ, իսկ անկեղծությունդ ես ճաշակեցի միայն երազումս, բայց կողքիդ էի, քանզի սիրում էի, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Քո սիրտը բաց էր բոլորի համար , իսկ իմը միայն քոնն էր , քանզի սիրում էի, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Փնտրում էի ժպիտ և գտա միայն քո մեջ՝ այն իմը չէր, բայց ես դա հանդուրժում էի, քանզի սիրում էի, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Կյանքս քեզ նվիրեցի, փոխարենը արհամարհանք` իբր սիրում էիր, բայց ես լուռ էի, քանզի սիրում էի, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Դու երջանիկ ես, որովհետև ազատ ես՝ վայելում ես իմ տված ազատությունը, իսկ ես լուռ տանջվում եմ, որովհետև սիրում եմ, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Կգտնես նորին՝ եթե ոչ նորերին, բայց ես չեմ մոռանա, քանզի սիրում եմ, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի: Չես կռահում ցավս, իսկ ես վիրավոր գազանի պես լուռ հառաչում եմ, լուռ եմ, որովհետև սիրում եմ, իսկ մնացածը ինձ համար նշանակություն չունի...I love only you
Girl, please, love me too,
I'm good boy from your dreams,
But it for you don't anything means.
And nothing else matters for me..
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Ապրում էի՝ չմտածելով անգամ, որ մեր մեջ ինչ-որ լուրջ բան կարող է լինել: Կյանքը փոքր ինչ բացեց աչքերս՝ հիացա քո գեղեցկությամբ, բայց դեռ կույր էի: Ժամանակը և տարածությունը խանգարում էին ինձ գրկել քեզ, բայց ես սիրում էի,
մնացածը ինձ համար նշանակություն չունի