Главная » 2014 » Сентябрь » 21 » Իսկական հիասթափություն
6:57 PM
Իսկական հիասթափություն

Գիտե՞ք արդյոք` ինչ է իսկական հիասթափությունը, իրական նողկանքը կյանքի ու մարդկանց նկատմամբ , ատելությունը ամենի հանդեպ: Քչերն են նկատել, թե ինչից են ծնվում այս ամենը. Նրանք ապրում են քո հոգու անբացահայտ խորքում լողացող խորչերում և բոլորը միասին ակնառու են դառնում միայն այն ժամանակ երբ նկատելի է դառնում  հիասթափությունդ` ինքդ քո հանդեպ: Այո´, դրա համար եմ ես դաժան, դրա համար եմ ես չոր ու կոպիտ, դրա պատճառով է ինձ համար միևնույն, թե ինչ է կատարվում կողքիս, քանի որ ես հիասթափվել եմ այն սյունից, որի վրա կարող էի հենվել առանց վախի ու անտարբերությամբ` չմտածելով, որ նա ինձ հուսախաբ կանի: Այդ սյունը երբեք չէր բողոքի իմ արարքների ծանրությունից և լուռ կտաներ այն բեռը, որը նրան տրվել է  ի վերուստ: Իսկ ես հավատս կորցրի նրա հանդեպ, հիասթափվեցի ինքս ինձնից: Ես կյանքում դեռ այսպես չէի սխալվել...

Просмотров: 258 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: