Главная » 2015 Январь 30 » Ժամանակը փոխեց ձեզ
6:47 AM Ժամանակը փոխեց ձեզ | |
Կար ժամանակ,երբ ատում էի բոլորին,ուզում էի ուշադրության կենտրոնում լինել միայն ես։Բնավորությունս շատ ծանր բնավորություն էր, անգամ եթե սխալ էի, երբեք չէի ասի,որ սխալ եմ,բայց մարդկանց դիմաց ասում էի այն, ինչ մտածում էի․․․Ժամանակները փոխվեցին,փոխվեց բնավորությունս,շրջապատս,փոխվեցի ես ինքս․․․Փոխվեց ամեն ինչ։ Հիմա ունեմ շատ-շատ ընկերներ, որոնք ավելի լավ է չլինեին, հիմա ես էլ ոչ ոքի չեմ վստահում, ոչ ոքի առաջ չեմ անկեղծանում, ոչ ոքի առաջ չեմ ասում այն, ինչ մտածում եմ,բայց ետևից էլ չեմ խոսում։ Նախընտրում եմ ամեն ինչ պահել իմ մեջ, որովհետև իմ ամեն մի խոսք իմ առաջ են օգտագործում,դանակը կամաց-կամաց խրում են մեջքիս մեջ։ Ցավից և հիասթափությունից հետո գալիս է անտարբերություն:
Հասկացա, որ ընկերներ գոյություն չունեն, նրանք ուղղակի ժամանակավոր են գալիս մեր մոտ, իսկ երբ հոգնում են կամ էլ իմանում են այն, ինչ ցանկանում էին, գնում են։Գնում են ու հավերժ։Չեմ ուզում մտածեք, որ բողոքում եմ, ո՛չ դա այդպես չէ, ուղղակի ես միշտ նրանց գաղտնիքները պահել եմ, ոչ ոքի չեմ ասել ու միշտ պաշտպանել եմ նրանց,իսկ նրանք․․․անկեղծ ասած արդեն թքած ունեմ նրանց վրա,եթե գնացին դա նրանց որոշումն էր, բայց դավաճաններին հետ չեմ ընդունելու։
Բոլորը գնացին․․․իսկ դո՞ւ։Դու էլ հետևեցիր նրանց օրինակին և գնացիր։Գն՜ա,բաց եմ թողնում,թեկուզ շատ եմ սիրում, թեկուզ երբ եղել ենք միասին, ուղղակի ինձ զգում էի հեքիաթի հերոս։Գնա, բայց էլ չնայես իմ կողմը։Իսկ այսօ՞ր։Ինչո՞ւ,,,ինչո՞ւ հանկարծ որոշեցիք բոլորդ վերադառնալ։Ի՞նչ , չլինի՞ ես բարի եմ դարձել․․․ոչ. կներեք սխալվեցի,ձեզ նորից ինչ-որ բան է հարկավոր ինձնից։ Ես ժամանակին ասացի չէ՞ դավաճաններին ետ չեմ ընդունելու։Մանավանդ ՔԵԶ ։ Ինչի մոտեցար,ինչի՞ժպտացիր առաջվա պես,ինչի՞ցույց տվեցիր իբր ոչինչ էլ չի եղել։Ես քեզ սիրեցի, նվիրեցի կյանքիս լավագույն պահերը, բայց դու այն չգնահատեցիր:Գուցե մինչև հիմա սիրում եմ,բայց չեմ պատրաստվում ասել քեզ ու ետ ընդհունել։Չէ՛,սխալվում ես։
Ոչ ոքի ետ չեմ ընդհունելու,ով որ գնացելա, իրանց գործն ա,իրանք տենց ուզեցին։Գնացե՛ք-գնացե՛ք,բայց ետ չգաք։Դուք հետս էի՞ք,որ գիշերները լացում էի ձեր պատճառով։Ո՛չ․․․բա հիմա ինչ ե՞ք ուզում։Հեռացեք կեղծավորներ,,,
| |
|
Всего комментариев: 0 | |