Главная » 2014 » Июнь » 16 » ⨢⥕ԺԵՍՏԵՐ⥢␿
11:38 AM
⨢⥕ԺԵՍՏԵՐ⥢␿
~ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԺԵՍՏԵՐ~
Քաղաքական գործիչները  անցնում են հատուկ թրեյնինգներ,ծանոթանալու համար ժեստերի լեզվին:Դրանք հետո շատ հարկավոր են լինում ժողովրդական զանգվածների հետ շփվելու համար:Նույնիսկ եթե էկրանից ենք նրանց դիտում,կրկին շատ կարևոր է ժեստիկուլիացիան:Քաղաքական գործչի ձեռքերը պետք է լինեն սեղանին և երևան:Դա նշանակում է,որ նա վերահսկում է իրավիճակը և ինքնավստահ է:Հորիզոնական ժեստերը դրական են ու հասկանալի:Ուղղահայաց ժեստերը արտահայտում են ագրեսիա:
●Եթե քաղաքական գործիչը խոսքի հետ օգտագործում է ցուցամատը,ուրեմն փորձում է ինչ-որ բան ապացուցել:Այդ ժեստը նաև հանրությանն իշխելու ժեստն է:
●Բռունցքներ ցույց տալը նշանակում է ագրեսիա:
●Փողկապն ուղղելը անվստահության ժեստն է:
●Ձեռքերը սրտին դնելը անկեղծության ժեստն է:
Գործարքներ կնքելու ժամանակ հետևյալ ժեստերն իմանալը կարևոր է.
●Եթե զրուցակիցը ձեռքերը դնում է գոտկատեղին,դա նշանակում է,դա նշանակում է,որ տարածության մեծ մասը նրանն է և նա դրության տերն է:(նկ.1)
●Ստելիս ցուցամատով փակում են բերանը,տրորում են քիթը,քորում աչքերը:Ստելիս հաճախ են հպվում հագուստին,հպվում են ականջի բլթակին,ժպում են,բայց ոչ աչքերով,որորվհետև հայացքը չի ստում և լավ հոգեբանը կարող է աչքի բբի լայնացումից նեղացումից կարող է հասկանալ ստում է դիմացինը,թե ոչ:(նկ.2)
Պայմանագիր կնքելիս շատ կարևոր են հետևյալ ժեստերի իմացությունը.
●Ակնոցի ապակին մաքրելը նշանակում է դադար:
●Մատներով թմբկահարել-նյարդայն վիճակ:
●Հենվել աթոռի թիկնակին-Գործարքի բարեհաջող ընթացք:
●Ակնոցի ծայրը բերանը դնել-Դադար մտածելու համար:
●Ծոծրակը կամ ականջի հետևը քորել-Այդ մարդուն վստահել չի կարելի:
●Ձեռքերը կրծքին խաչել-Ագրեսիվ տրամադրություն:(նկ.3)
●Ձեռքի ափերը ծնկեներին դրած-Տեղի ունեցածի նկատմամբ հետաքրքրության դրսևորում:
●Ձեռքի մատները ջարդրտել-Հոգեկան ինքնահանգստացման միջոց,որը գործարքի ժամանակ գռեհիկ է:
●Ձեռքի ափերը իրար շփելը բացասակն մտադրվածություն է:
●Մատները խաչելը խոսում է ինտելեկտուալ և զգայական մարդու մասին:(նկ.4)
●Սրտի մոտ բոլոր ժեստերը անկեղծության,վստահության մասին են խոսում:
●Եթե զրուցակիցը խոսելիս ձեռքի ափերը ցույց է տալիս,դա խոսում է անկեղծության,հոգատարության մասին:
 Շատ կարևոր է իմանալ,որ ժեստերն օգտագործվում են ճակատային մասից մինչև գոտկատեղ:Համարվում է ընդունելի և շփման այն հատվածն է,որն անցնել չի կարելի:
 
 
նկ.4                                                                նկ.1
 
նկ.3                                                նկ.2
 
Просмотров: 403 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: