Главная » 2014 Июль 12 » Կփոխես օրագիրդ, սակայն ոչ ձեռագիրդ
11:41 PM Կփոխես օրագիրդ, սակայն ոչ ձեռագիրդ | |
![]() ![]() Ես հեռու եմ, ես չկամ, ես հեռացա ինքնակամ:
Դու մեկ ուրիշին գտար, բայց սերս դեռևս կա:
Դու այրեցիր մեր հուշերն անմահացնող օրագիրդ,
Ու ինձանից հեռացրիր ինձ սեր նվիրող սիրտդ:
Մեր սերը վարդ էր, բույրը շատ անուշ էր,
Բայց հիմա շուրջբոլորը մենակ փուշ է:
Իմ համար լավ օրերը արդեն հուշ են,
Քո համար նոր սերն ավելի քնքուշ է...
Գիտե՛մ, կարաս գրես դու կյանքդ թազա օրագրում,
Բայց դե ինչքան էլ փորձես, չի տարբերվի ձեռագրում:
Բառերդ չեն փոփոխվի, բուն իմաստը կա կիսով,
Ընդամենը մի անունը կփոխարինվի մյուսով:
Ես հեռու եմ, էլ չկամ,
Ես հեռացա ինքնակամ,
Հիմա կուզես ներում խնդրի, թեկուզ պայթացրու ական,
Բայց էլ մեկա, չեն ընդունվի խոսքերդ մեղանչական:
Արդեն բոլոր զգացմունքներս չքացան, վե՛րջ, էլ չկան...
Իմ անուննա, որ կփոխվի քո էդ թազա օրագրում,
Հիմա երևի ուրիշի անունն ես դու փորագրում
Էն մեծ սրտում, որում առաջ ես էի դաջված առհավետ,
Բայց փաստորեն առհավետը գնաց իմ հուշերի հետ:
Ես գնացի:
Նորը եկավ,
![]() Ու նա քո կյանքը փոխեց,
Թեպետ մինչ այդ երջանիկ էինք մենք մեր սիրով անհո՜ւն, մե՜ծ:
Բայց արդեն կա մեկ ուրիշը, որ մեր սերը կործանեց:
Կարծում ես՝ ատում ե՞մ իրան, չէ՜... նա՛ քեզ երջանկացրեց:
Ես ո՜նց կատեմ էն միակին, ով սիրումա իմ միակին,
Ում տեսնելիս տպտպումա իմ միակի անսանձ հոգին,
Ով կարացավ իմ հասցրած խորը վերքերդ ամոքի,
Ում առավել սիրեց սիրտդ, քան երբևէ ինչ-որ մեկի...
Սիրել եմ քեզ, սիրում եմ քեզ ու, թերևս, միշտ կսիրեմ,
Ու ողջ կյանքս ես անձնուրաց պատրաստ եմ հենց քեզ նվիրեմ:
Լինեմ թեկուզ քեզնից հեռու, թեկուզ լինեմ ես քեզ օտար,
Այդուհանդերձ ես պատրաստ եմ հոգիս էլ տալ սիրուս համար....
| |
|
Всего комментариев: 0 | |