
Անհամբեր սպասում ու գրառումներ հուշերիս օրագրում, երբ զբաղված ես լինում զինվորական պարտականություններով ու չենք կարողանում խոսել:
Երբ նստած կարոտում եմ ու սպասում...
Կարոտով...
Անսահման մեծ, լացացնող, սպանող կարոտով...
Ու անհանգստությամբ:
Քո որպիսության ու հարմարավետության անհանգստությամբ լցված:
Քեզ ուրախ զգալու երջանկությամբ եմ սպասում ու երջանկանում քո երջանկությունը լինելու անջնջելի փաստից:
Մեր ընդհանուր հուշերը... Ոնց եմ դողում դրանց վրա...Ինչ խնամքով եմ պահում:
Դու կաս...Իմ հուշերում, մտքերում, կյանքում, սպասման մեջ:
Իմ յուրաքանչուր քայլի մեջ: Յուրաքանչյուր որոշմանս մեջ քո գործոնը կա:
Զինվորս: ^_^
Հեռավորությունն, իհարկե, տանջում ա, բայց և այնպես, ամրապնդում ա սերը ու սովորեցնում գնահատել, չհանձնվել...
Ուզում եմ փոխել հեռախոսիս օրացույցը...
2015...Հուլիս...
Ափսոս, որ կյանքում ժամանակն առաջ տալը հեռախոսի օրացույց փոխելու պես հեշտ բան չէ: Երանի չէր...
Գանձս ^_^
Ափսոսում եմ: Մեր սիրո ժամանակի անիմաստ ծախսն եմ ափսոսում:
Ախր կարոտելու փոխարեն մենք հիմա կարող էինք իրականացնել մեր երազանքները:
Ես կսպասսեմ:
Կսպասեմ, որովհետև հեռավորությունը, կարոտն ու էս 2 տարին ինձնից ուժեղ չեն...
Կսպասեմ, որովհետև ուրիշ ճանապարհ չկա, որովհետև սիրում եմ...^_^