Главная »
2014 » Сентябрь » 21 » Լինում է, երբ մի բան ես ուզում , բայց չգիտես ինչ…
6:55 PM Լինում է, երբ մի բան ես ուզում , բայց չգիտես ինչ… |
Մի բան ներսիցդ սեղմում է` հանգիստ չի տալիս: Այն հայտնվում է պատահաբար նույնիսկ եթե շատ երջանիկ ես ու էլ ոչինչի կարիք չունես: Այդ ժամանակ ես հասկանում, որ մարդն անզոր է իր սեփական ցանկության դեմ : Որոնում ես ամեն ինչ, ինչը կարող է օգնել քեզ դուրս գալ այդ վիճակից, բայց ապարդյուն: Ես նույնպես հայտնվեցի այդ իրավիճակում: Թվում է, թե հոգնել եմ ինքս ինձնից, այս կյանքից ու բոլոր բոլորից: Գիշեր էր: Անձնական կյանքս եռում էր ինչպես երբեք: Խելագարության էր հասցնում ամեն ինչ, ամեն մի հաղորդագրության ազդանշան ինձ հունից հանում էր: Չգիտեի ինչ անել, ում դիմել, և բայց ես ոչ ոքի հետ չէի ցանկանում շփվել, կիսվել: Անջատեցի ամեն ինչ, չթողեցի ոչ մի գործող տեխնիկա և կարծես ես գտա… գտա այն ինչ փնտրում էի… Ինձ ընկերակցեց միայնակությունն ու մթությունը:
Նրանք ինձ տվեցին այն ամենը ինչ ես ցանկանում էի` գրկեցին ու լռեցին: Նրանք լռեցին, աշխարհն էլ լռեց` ես նույնպես...
|
Просмотров: 264 |
Добавил: -A
| Рейтинг: 0.0/0 |