Главная » 2014 Июнь 16 » ՄԱՐԴ`ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...
11:30 AM ՄԱՐԴ`ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ... | |
Կյանքն առանց ընկերների ու նրանց հանդեպ հարգանքի,սիրո անհնար է պատկերացնել և պետք չէ չնչին առիթներով,անիմաստ նախանձի,չկամության պատճառով սև բծեր թողնել Աստծու կողմից տրված այդ հիանալի գաղափարի,այդ պարզի,այդ սպիտակի,անկե'ղծի վրա:
Մեր ժամանակներում անգամ գոյատևելն է դժվար:Մեր օրերում բաց սրտով մարդ միայն վիրահատական սեղանին կարող ես գտնել կամ հազվադեպ քեզ կփայլեն ու կշողան ա'յն աչքերը,որոնց հետ կցանկանաս գնալ հեռուն,կցանկանաս ամբողջ կյանքդ անցկացնել,անել անհնարինը,ապրել,փայլել,ժպտալ և հանդիպել քո կյանքի կարևորագույն մարդկանցից մեկին`ընկերուհուն կամ ընկերոջը,որի հետ ծանոթանալուց ու շփվելուց հետո միայն կհասկանաս,որ ընկերությունը ո'չ միայն պարզ,մաքուր,այլև սուրբ ու կարևորագույն հարաբերություններից են:
Նա',ով միշտ հանդուրժել է,ներել,կողքիդ եղել,նա',ով հաջողությամբ ու անկեղծությամբ կողքիդ է եղել,նույն հաջողությամբ էլ կարող է հեռանալ:
Պահպանե'ք ընկերությունը..
| |
|
Всего комментариев: 0 | |