Իրականության մասին խոսելը դժվար չէ', դժվար է նրա մասին լսե'լն ու ընդունե'լը: Իմ այս հոդվածը ուղղված է զուտ մարդկային տեսակի'ն ու որակի'ն, որոնք այսօր դարձել են կասկածի ու բուռն քննադատությունների առարկաներ ... Այսօր` հասարակության որոշ զանգվածի կողմից բացահայտ ոտնահարվում է մարդկայի'նն ու արժանապատվություն կոչվա'ծը: Կարծե'ս, վերածելով փափուկ խաղալիքի, կամ, ավելի շուտ գնդակի`նետելով կյանքի ցեխոտվա'ծ ու կեղտոտվա'ծ, խայտառա'կ ու մոլեգնա'ծ հորձանուտները, անգամ չե'ն էլ մտածում, որ զրկու'մ և զրկվու'մ են զուտ <ՄԱ'ՐԴ> կոչվելու իրավունքից, ա'յն իրավունքից, որը կյանքը`ի'նքը, սահմանել է թե' իր օրենքներում, և, թե' կանոններում, ուստի` խեղե'լ այն ու պատել թշվառության շղարշո'վ, հավասար է նրան, որ կամա'ց-կամա'ց մարդկությունը կորցնում է իր երբևէ լիարժեք, հավասարակշիռ կերպարը ... ... Պետք չի' կյանքը վերածել <ՇՈՈՒ>-ի, և, պետք չի' հագնել <ԷԺԱՆԱԳԻՆ ԾԱՂՐԱԾՈՒ>-ի զգեստ, պետք չի' <ԿՅԱՆՔ>ը վերածել կրկեսի ու ապրել խեղկատակության մեջ: Որքան էլ զարմանալի' է ու ծիծաղելի', այսօր, անգամ այս խելահեղության մեջ <Ա'ՂԲ>-ն է գտել իր ուրույն տեղը, այն է` <Աղբա'րկղը>, միթե? այդքան դժվար է, որ յուրաքանչյուր ո'ք, ով իրեն <ՄԱ'ՐԴ> է համարում, առանձնանալով այդ զանգվածից, այս կյանքում գտնի' ու զբաղեցնի' իր ուրույն տեղը <ՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՊԱՏՎՈ ՀԱՐԹԱԿԻ> վրա` պահպանելով մարդկային նորմե'րն ու չափանիշնե'րը, արհամարհելով` տգիտությու'նն ու անգաղափարությու'նը, ցինի'զմն ու փողոցայի'նը, որոնք նման են <ԿՅԱՆՔԵՐ ԽԺՌՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ> ... ... Եկե'ք պարզապես ՄԱՐԴԿԱՅԻՆԸ լիցքավորենք դրականացված արժեքներո'վ, կի'րթ ու գրագե'տ էլեմենտներով , եկեք' նախ` անկախ տարիքի'ց ու սոցիալական կարգավիճակի'ց, փորձենք կրթվել գլխավո'ր, կարևո'ր ու համար առաջի'ն մասնագիտությամբ` ՄԱ’ՐԴ լինելու, ՄԱ’ՐԴ մնալու' տարրական մասնիկներո'վ... Առանձնանալո'վ, եղե'ք մարդ և մի'ք վիրավորվեք այդ կոչումից, այն այդքա'ն էլ < ՍԱՐՍԱՓԵԼԻ> չէ' ...
|