Главная » 2014 Июль 12 » Մարդը և բնությունը. բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ
11:51 PM Մարդը և բնությունը. բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ | |
Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն ի զորու է մտածելու և կշռադատելու ամեն տեսակի հարցեր, ինչը բացակայում է մյուս կենդանի օրգանիզմների մոտ: Ապրելով բնությանը կից՝ մարդն անլրջությամբ է մոտենում այն պահպանելուն, չմտածելով անգամ, որ հենց այդ նույն բնությունն է իրեն տալիս թթվածնով հարուստ օդ: Ամեն քայլափոխին մարդը կարող է փչացնել այդքան գեղեցիկ բնությունը, իսկ հետո բողոքել նրա աղտոտվածության համար: Սակայն, չէ՞ որ ինքներս ենք կեղտոտում մեր շրջակայքը, և այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ բարկանալ և դրանում մեղադրել ուրիշներին, եթե ոչ մեզ: Երբ զբոսնելիս եք լինում և ձեր ձեռքում կա աղբ, ապա մի՛ շտապեք շպրտել այն որտեղ որ պատահի՝ հեռու աղբարկղից, ասելով.« Վա՜յյ, քամին տարավ»: Այլ հակառակը՝ սպասեք այնքան, մինչ կհասնեք մոտակա աղբամաններից որևէ մեկին և կգցեք ձեր ձեռքում եղած աղբը: Եվ կարևոր չէ, թե դա կլինի հասարակ թու՞ղթ,
քաղցրավենիքի տոպրա՞կ, կամ ուրիշ մի բան: Սովորեք պահպանել ձեզ շրջապատող բնությունը, քանզի ինչպես վերաբերվենք բնությանը, նույն ձևով էլ նա է մեզ հետագայում իր պատասխանը տալու: Ոչ մեկին, բնավ, հաճելի չէ նստել աղբով շրջապատված մի վայրում և փորձել հանգստանալ բնության մեջ, որովհետև դա բոլորովին էլ դրական էմոցիաներ և զգացումներ չի կարող մեզ պարգևել: Այս դեպքում ի՞նչ անել, որպեսզի ապրել առողջ՝ զերծ մնալով անցանկալի հոտերից և տհաճ միջավայրից.
Բնության հետ վարվիր այնպես, ինչպես ինքդ քեզ հետ![]() | |
|
| |
| Всего комментариев: 0 | |

Բնության հետ վարվիր այնպես, ինչպես ինքդ քեզ հետ