Главная » 2014 » Июль » 12 » Մեկ րոպեի ընթացքում...
11:58 PM
Մեկ րոպեի ընթացքում...
Ինչպես գիտենք՝ մեկ օրը կազմված է 1440, իսկ մեկ տարին՝ 525600 րոպեից:
Մեր պատկերացմամբ՝ մեկ րոպեն չափազանց փոքր ժամանակահատված է և քիչ դեպքերում է նշանավորվում ինչ-որ կարևոր իրադարձություններով: 
Սակայն...
Բանից պարզում է՝ մեկ րոպեի ընթացքում աշխարհում տեղի են ունենում մի շարք հետաքրքրաշարժ ու զարմանալի գործընթացներ: 
Եկեք դիտարկենք դրանք.
 
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 258 երեխա ծնվում է ամբողջ աշխարհում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում մարդու մոտ գրանցվում է 72 սրտի զարկ:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 113 երեխա ծնվում է աղքատության մեջ:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 15 երեխա լույս աշխարհ է գալիս ի ծնե թերություններով:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 107 մարդ մահանում է, որոնցից 2-ը ավտովթարներ
ից
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 300 միլիոն բջիջ մեր օրգանիզմից մահանում են:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 10 միլիոն ծխախոտ է սպառվում. 7 մարդ մահանում է ծխելուց:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 116 մարդ ամուսնանում է:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում ՁԻԱՀ-ի 9 նոր դեպք է գրանցվում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 34 մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվում:

 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 5 երկրաշարժ է գրանցվում ամբողջ աշխարհում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 2 468 177 կգ աղբ է հավաքվում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 58 ինքնաթիռ վեր է բարձրանում ամբողջ աշխարհում:

 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում Google-ում կատարվում է 2 000 000 որոնողական հարցում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում  72 ժամ տևողության տեսանյութ է հրապարակվում Youtube-ում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում համացանցում 571 նոր կայք է հայտնվում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 204 000 000 հաղորդագրություն է ուղարկվում էլ. փոստով:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 278 000 թվիթ է հրապարակվում Twitter-ում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 1 400 000 զանգ է գրանցվում Skype-ում:
 → Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում 243 000 լուսանկար է հրապարակվում Facebook-ում:

 → Եվ ի վերջո, յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, 15000 դոլար է վաստակում:
Просмотров: 262 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: