Главная » 2014 » Июнь » 6 » Մենակ մնալը լավա ավելի...
11:53 PM
Մենակ մնալը լավա ավելի...
Ու էս ամբողջ ընթացքում մտածել եմ, թե կողքդ կարամ անցկացնեմ հարյուրավոր ժամեր ու պատկերացնեմ դրանք ընդամենը հաշված րոպեներ, բայց քո շնորհիվ ամեն ինչ փոխվելա, իմ սերը մարելա: Երկար ժամանակ էր, ինչ կողքդ կանգնած էի, ցանկացած հարցում ես քեզ օգնում էի, բայց մենակ հիմա եմ հասկացել, որ քո սիրուց հետո կյանքս կանգա առել, սիրտս չի շարժվում ու էդ մենակ քո պատճառով...Ու գիտե՞ս՝ ինչի համար....Որտեղի՞ց իմանաս, ե՞րբ ես հետաքրքրվել քո կյանքով, որն իմ ձեռքում էր, որ ցանկացած պահի կարայի ձեռքս շարժեի ու սերդ գետնի վրա թավալվեր, բայց ես չարեցի տենց բան ու գիտե՞ս՝ ինչի համար, որտև կարծում էի՝ մարդա իմ առջև կանգնած, բայց պարզվեց՝ մենակ կարծում էի: Էնքան լավ էր, որ հեռու գնացիր ինձնից, մոռացար իբր ինձ, բայց մեկա պարզ հասկանում էիր, որ իմ կողքին չես կարա երկար մնաս, որովհետև ես արդար մարդ եմ, իսկ դու արդարների մոտ կարողա հանկարծ վատանայիր, չէ՞ որ քո շրջապատը լրիվ ուրիշ էր...Հիմա մենակ եմ, ու չես պատկերացնի, բայց ինձ էնքան թեթև եմ զգում. մի տեսակ ծանրությունից ազատվեցի քո գնալուց հետո, որովհետև ուսերիս բեռ էիր, բայց հիմա էդ բեռը պակասելա քո բացակայության շնորհիվ: Առաջ կարծում էի՝ կգա մի ժամանակ, կհասկանաս, որ սերը լավ բանա, որ կարաս փոխես մտածելակերպդ ու հարմարվես նոր կյանքի կանոններին, բայց չէ՛, ո՞նց կլիներ, որ թողնես հին ու մաշված կյանքդ ու գաս, ապրես նոր ժամանակներում: Չէ՛, դու լրիվ էլ մնացել ես էն հետամնաց մարդը, ով ոչ մի բան չէր հասկանում կյանքից, մենակ գիտեր խոսալ ու խոսալ, ուրիշ ոչ մի բան: 
Ու էկավ էն պահը, երբ տղամարդկություն ունեցար ու ասիր, որ գնում ես, իսկ թե ու՞ր, դու էլ չգիդեիր, որովհետև էս կյանքում ոչ մի բան չես տեսել ու որտեղի՞ց տենաս, որ կողքդ մենակ անհաս մարդիկ են....Հասկանալի էր, որ կողքդ մնալով ոչ մի բանի էլ չէի հասնելու՝ բացի քեզ բնորոշ հետամնաց բաներ ձեռք բերելուց, ու հենց դրա համար էլ կանգնեցի քո առաջ ու ասացի, որ դու չես ինձ թողնում, այլ՝ ես....Ես ու դու՛, դրանք լրիվ ուրիշ հասկացություններ են, իսկ դու անընդհատ նայում էիր աչքերիս ու փորձում էիր մի բառ ասել, բայց տենց էլ չգտար էդ բառը, բայց ես քո փոխարեն ասի....Ասի, կներե՛ս, բայց դու չհասկացար էդ բառի իմաստը, ու գիտե՞ս՝ ինչի, որտև երբեք չես ասել. դե դու բարձր էիր, ես՝ հասարակ մահկանացու, ասեիր, որ քեզ կողքից ծաղրեի՞ն, թե՞ հանկարծ ասեին՝ նոր բառա սովորել, որ հասարակության համար պիտանի չի: Չես պատկերացնի, բայց նենց լավա, որ կողքս հիմա ազատա: Չէ՛, էն ժամանակվա նման. գալիս, նստում էիր կողքս, ցինիկ ժպիտդ էիր տարածում ու գիդեիր, թե սաղ աշխարհը քոննա, բայց էն կարգի սխալվեցիր, որ էլ չասեմ...Գաղափարով հեռացար էս կյանքից, բայց տենց էլ չփոխվեցիր: Էնքան լավա, որ հիմա մենակ եմ, նենց լավա, նենց հանգիստ կյանք եմ ապրում, որ քո կողքին չէի էլ կարա երազեի էդ մասին, բայց դե... Հիմա էնքան հեռու եմ քեզանից, էլ չկա քո շունչը, էլ չկա քո սերը, ու անգամ ամաչում եմ սեր ասեմ էդ ամենին, էդ անգամ զգացմունք էլ չէր, էլ ուր մնաց սեր լիներ...Քեզ մեծ սիրով հաջողություն եմ ասում, բայց ինձնից հեռու ինչքան կարաս: Մենակ մնալը լավա ավելի, որտև շրջապատված չեմ քո նմաններով...Ապրում եմ իմ համար...
Մենակ եմ, մենակ հավեսա, որտև ինձ շրջապատող չկա, կյանքս մաքուրա...Ու ինչքան էլ փորձես քո ներկայությամբ ապահովես տխրությունս, մե՛կա, ատում եմ, հեռացել եմ, մենակ եմ հիմա ու հեռու քեզնից...Նենց լավա, չես պատկերացնի, թե կարաս՝ դու էլ փորձի...
 
Просмотров: 313 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 -H  
0
Vuyyyyyyy,ashqers lcvecin

Имя *:
Email *:
Код *: