Главная » 2014 » Июнь » 16 » Մեր երազանքների քաղաքները...♥
11:22 AM
Մեր երազանքների քաղաքները...♥
Աշխարհում կան այնպիսի քաղաքներ, որոնք յուրաքանչյուրիս համար յուրահատուկ են: Անկախ ամեն ինչից՝ բոլորն ունեն իրենց կարծիքն ու սիրելի քաղաքը, որն այցելելը դարձել է նրանց համար երազանք, նպատակ...♥...Ուզում եմ ստորև ներկայացնել մի քանի քաղաք, որոնք, ըստ ինձ, ամենասիրված քաղաքներն են:
 
Փարիզ
Սկսեմ սիրո քաղաքից......Փարիզն այն քաղաքն է, որն աչքի է ընկնում իր յուրահատուկ գեղեցկությամբ, տարբերությամբ ու շքեղությամբ: Շատերի երազանքն է այցելել Փարիզ, տեսնել Էֆելյան աշտարակը, հիանալ գեղեցիկ բնությամբ ու անցում կատարել սիրված քաղաքի գեղեցիկ փողոցներով... 
 
Նյու Յորք
Բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են այս քաղաքը: Գեղեցիկ, շքեղ, հսկա մի քաղաք, որն այցելելը երազանքից դարձել է արդեն նպատակ: Այցելել ԱՄՆ, այնտեղից Նյու Յորք ու հասկանալ, որ կան քաղաքներ, որոնք ինչքան էլ հնանան, միևնույն է, միշտ մնալու են սիրելի ու գեղեցիկ՝ ինչպես այս քաղաքը...
 
Հռոմ
Հին, բայց նոր կյանք արտահայտող ու գեղեցկություն նշմարող քաղաք: Հին, գեղեցիկ, հնաոճ շինություններով լի քաղաք, բայց կյանքով լի: Գիտեմ՝ շատերը, եթե ոչ երազանք, ապա հաստատ մտածել են այցելել այս քաղաք, տեսնել նրա հնությունը, տեսնել հազարավոր տարիների պատմություն ունեցող այս քաղաքը: Գեղեցիկ է այս քաղաքը, գեղեցիկ՝ իր բոլոր շենքերով ու հուշարձաններով...
 
Լոնդոն
Կարծում եմ՝ այս քաղաքը սիրողների թիվը շատ-շատ է, որովհետև այն հիսքանչ քաղաք է: Այստեղ է գտնվում Բիգ Բեն զանգը, որը համարվում է Անգլիայի այցեքարտերից մեկը: Գեղեցիկ, ճանաչված քաղաք, որը հայտնի է իր մշակույթով, արվեստով, առևտրով, կրթությամբ, նորաձևությամբ ու ժամանցի վայերով...
 
Մադրիդ
Ինձ համար երազանք, բայց ներկայումս նպատակ դարձած մի քաղաք, որը հայտնի է իր յուրահատուկ գեղեցկությամբ, ճարտարապետության գլուխգործոցներով, շենքերով ու հուշարձաններով, իր ֆուրտբոլային ակումբներով ու ընդհանրապես....Գեղեցիկ քաղաք, շքեղ փողոցներ ու երազանքի վայր...
 
Կան շատ ու շատ քաղաքներ, բայց առանձնացրել եմ թերևս ինձ համար լավագույնները...♥...Բոլորն էլ գեղեցիկ քաղաքներ են ու յուրաքանչյուրն ունեն այնպիսի ձգողական ուժ, որով քաշում են դեպի իրենց...Հուսով եմ՝ բոլորի երազանքները կիրականան ու մի օր կհայտնվենք այս քաղաքներից մեկում...Մեր երազանքների քաղաքում...♥
Просмотров: 466 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: