Главная » 2014 Июль 11 » Մեր կյանքի ամենալուսավոր կետեր..♥
7:05 PM Մեր կյանքի ամենալուսավոր կետեր..♥ | |
Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ այս կյանքը լուսավորում ու նոր շունչ են տալիս երեխաները...Փոքրիկ հրաշքներ, որոնք իրենց ձայնով, իրենց ծիծաղով ու անմեղ ժպիտով գրավում են ողջ մարդկությունն ու թույլ տալիս բոլորին անսպառ ժպտալ, ուրախ լինել ու հասկանալ, որ այս կյանքում դեռ մաք8ություն կա, դեռ կյանքը շարունակվում է...♥...
![]() Փոքրիկ հրեշտակներ, առանց որի կյանքը կանգ է առնում, մնում նույն բարձրության վրա, իսկ ամեն փոքրիկի հետ ծնվում է մի նոր ուրախություն, մի նոր կյանքի թռիչք ու ապահովում երջանկությունն ու ուրախությունը: Երջանիկ րոպեներ են` նստել երեխայի կողքին, բռնել նրա ձեռքն ու ուշադիր նայել նրա աչքերի մեջ....Այնտեղ այնքան մաքրություն ու պարզութjուն կա, այնքան երջանկություն ու ուրախություն, որը փոխանցվում է մեզ, տալիս մեծ հույսեր ու երանելի պահեր:
![]() Մեծ երջանկություն է նկատել, թե ինչպես է փոքրիկ հրաշքը բռնում ձեռքդ իրեն հատուկ ուժով, որից չես կարող և չես ցանկանում ազատվել...Ու այն պահերը, երբ նա կողքիդ է, երբ բռնել է ձեռքդ, նայում է աչքերիդ ու մի պահ ժպտում, կյանքի ամենաերջանիկ պահերն են, որոնք երբեք չի կարելի փոխարինել հասարակ ժպիտով:
Երեխանե՛ր, այն մարդիկ, ովքեր մեր կյանքի իմաստն են, մեր սրտի թրթիռն ու մեզ դեպի կատարելություն հասցնողները: Երջանկություն, ուրախություն, ծիծաղ, ժպիտ, որոնք միախառնված են մեկ երևույթի մեջ...ԵՐԵԽԱ...Փոքրիկ երեխա, փոքրիկ թաթիկներ, որոնք բռնելիս՝ թվում է, թե ինչ-որ փափկություն առել ես ձեռքերիդ մեջ...♥
![]() Երջանկություն է ունենալ կյանքը լուսավորող ու նրան իմաստ հաղորդող մարդ, որին աշխարհում փոքրիկ են ասում...♥...Փոքրիկ, ում շուրթերից առաջին անգամ հնչելու է <<Մամա>>, կամ <<Պապա>> արտահայտությունը, ով առաջին անգամ իր քայլերով ուրախություն կպարգևի ու իր ժպիտով կլցնի ողջ աշխարհը:
Երանելի պահեր, որոնք անցկացնում ենք փոքրիկ հրեշտակների հետ՝ Երեխաների հետ...♥...Կյանք, իմաստ, երջանկություն, ահա այն ամենը, ինչը փոխանցվում է մեզ, երբ շրջապատված ենք երեխաներով...♥
| |
|
Всего комментариев: 0 | |