Главная » 2014 Июль 18 » Մի բառ, հինգ տառ, անվերջ իմաստ...
8:41 PM Մի բառ, հինգ տառ, անվերջ իմաստ... | |
Մի բառ, հինգ տառ, անվերջ իմաստ...
Կարոտը մի անօդ տարածություն է, լի դատարկությամբ, որը կլցվի միայն քո ներկայությամբ, երբ այնտեղ լինես դու... Կարոտս ամենուր է, կարոտ կա ամեն մի կատարածս արարքի մեջ, կարոտ կա դեմքիս, կարոտ հոգուս մեջ, սիրտս էլ կարոտի էպիկենտրոնն է, որտեղից դուրս է հորդում կարոտով լի զգացմունքների մի ողջ տեղատարափ, որոնք տարածվում են ողջ մարմնովս ու ամեն վայրկյան ստիպում հիշել քեզ, հիշել այն օրերը, որ եղել ենք միասին, հիշել ամեն մի վայրկյանը, որ դարձավ անցյալ ու էլ հետ չի գալու, մնաց հետևում, ու պարտավորեցրեց մեզ երբեք չբաժանվել, լինել միասին, իրար հետ անկախ ամեն ինչից...
Երբևէ զգացել եք կարոտի հզորությունը, այն ուժը , որը ստիպում է ապրել ու պայքարել, ապրել հանուն նրա, պայքարել նրա հետ երջանիկ լինելու համար.. Անհաղթահարելի մի ուժ, որ կործանում է միտքդ, կտրում արտաքին աշխարհից, դարձնում մեկ այլ մարդ...
Կարոտում եմ քեզ, դժվար թե մեկը հասկանա այն, ինչ զգում եմ ես: Գիտեմ, դու էլ հաստատ կարոտում ես, բայց ոչ ինձ նման, քո կարոտը ուրիշ է, դու այն ցույց չես տալիս, թաքցնում ես քո մեջ, հասկանում եմ, կմտածես, որ կողքից կասեն, թե թույլ ես, բայց ինձ ամենևին չի հետաքրքրում այլ կարծիքներ, ինձ համար միայն դու ես կարևոր, դու ես իմ աշխարհը, դու ես ներկաս, ապագաս... Սիրում եմ քեզ...կարոտում...
Մեջս մտել է մի հիվանդություն
![]() Հանգիստ չի տալիս, և ոչ էլ բուժվում,
Չկա դեղատոմս, չկա փրկություն
Չէ՞ որ կարոտ են նրան անվանում:
Ես չգիտեի, որ քեզ պես, կարոտ
Ծանր բան չկա համայն աշխարհում,
Երանի նրան, ով չունի կարոտ
Եվ տեղը դրա չի էլ իմանում:
| |
|
Всего комментариев: 0 | |