Главная » 2014 Август 15 » Մի՜ դատեք, երբ չգիտեք~~
1:53 PM Մի՜ դատեք, երբ չգիտեք~~ | |
Բարև բոլորին: Վաղուց չեմ երևացել կայքում, սակայն, դա ունի իր դրական կողմը ևս: Ձեզ եմ ներկայացնում մի պատմվածք, որը բաղկացած է երեք մասին: Հուսամ `ձեզ դուր կգա:
![]() Նրա ձայնը դեռ հնչում է իմ ականջներում, նրա բառերը ազդեցին իմ հետագա պլանների ու քայլերի վրա.<<Չեմ ուզում կրկնես իմ սխալները>>: Թե ի՞նչ սխալներ էին ու ի՞նչ հետևանքներ պիտի թողնեին դրանք ինձ վրա այն ժամանակ ես դեռ չէի հասկանում Ու ինչպե՞ս հասկանայի , եթե նոր –նոր էի մուտք գործում կյանքի դաժան շեմից, երբ առաջին քայլերս նոր էի անում, և այն էլ քարքարոտ ճանապարհով: Նա մահացավ, և նրա ճերմակ դեմքը միշտ տպված կմնա աչքերիս առաջ:
Մեր տունը, եթե դա կարելի է այդպես անվանել, գտնվում էր գետակի ափին, լքված ու ամայի մի տարածքում, ուր անգամ սողուններն ու միջատները հարկ չէին համարել ապրել: Ապրում էինք երկուսով.նա`մայրս, և ես: Թե ով էր հայրս ու ինչու էինք հայտնվել այդ տանը ես չգիտեի: Միայն աղոտ կերպով հիշում եմ սև օրերի պատկերները, միտքս`մուգ է, բայց սիրտս վառ զգում է ցավը: Երբ նա մահացավ ես ընդամենը 7 տարեկան էի, բայց մինչև այսօր էլ լսում եմ նրա ձայնը ու բառերը հանգիստ չեն տալիս: Ինչպես հետո պիտի պարզեի, մայրս մեկ անգամ էր սխալվել և դա հիմք էր հանդիսացել նրա հաջորդ սխալներին: Երբ նա փակեց աչքերն ու հեռացավ աշխարհից ես ոչինչ չէի կարող անել, համբուրեցի ճակատը գրկեցի ու ասացի նրան այն խոսքերը, որ երբեք չէի լսել, ու չէի ասել. -Սիրում եմ քեզ :
Դուրս եկա հենց այդպես գիշերանոցս հագիս, գրկիս էլ`աղբարկղից գտած արջուկս, որի մի աչքը բացակայում էր: Լաց էի լինում, բայց հասկանում էի, որ այսուհետ կյանքս անցկացնելու եմ ինձ օտար մարդկանց մեջ: Մեր տնից մի քանի մետր այն կողմ մի մեծ, շատ մեծ շենք կար: Մայրս միշտ կրկնում էր, որ իմ հետագա կյանքի մի մասն այնտեղ պիտի անցնի: Քայլերս ուղղեցի դեպի այդ շենքը, մտա ներս: Ինձ դիմավորեց ամբողջովին սև հագած մի տատիկ:
-Ո՞վ ես դու փոքրիկ:
-Մարիան եմ, 7 տարեկան .մայրս մահացել է:
Այնքան սառն էր տոնս, երբ ասում էի այդ ամենը: Նա անմիջապես հասկացավ, թե ով եմ ու որտեղից:
-Անցիր առաջ, քեզ կդիմավորեն: Դու հիմա այստեղ պիտի ապրես, սա քո նոր տունն է: Իսկ մորդ համար մի անհանգստացիր, ես ամեն ինչ կհոգամ:
| |
|
Всего комментариев: 0 | |