Главная » 2014 Июль 17 » Մի՜ կործանեք~~
1:07 PM Մի՜ կործանեք~~ | |
Տեր Աստվա՜ծ, խնդրու՜մ եմ, համբերություն տուր ինձ , որ կարողանամ հաղթահարել այս ամենը...
Տու՜ր ինձ ուժ, որ կարողանամ շնչել և արտաշնչել....
Տուր ժպիտ, որ կարողանամ չլացել....
Եղիր կողքիս, որ կարողանամ առաջ շարժվել....
![]() Ես այնքան եմ հոգնել. ինչ-որ բան կանգնել է կոկորդիս ու չի թողնում շնչել.....ինչ-որ բան փակել է ճանապարհս, ու չի թողնում շարժվել: Մարում է ամեն ինչ~~~~ Կորում են հույսերը~~~Մենակ եմ~~~
Ես ուժեղ եմ, գիտեմ....Իմ ճակատագիրը ուժեղ լինելն է....Բայց ինչքա՞ն, ինչքա՞ն պիտի շարունակվի այս թատրոնը. ձեզ լինի ձեր դիմակները, ես հեռանում եմ:
Սիրել, սիրվել ու հավատալ, թե կա այս աշխարհում երջանկություն.....Հավատալ`չհասկանալով, որ երջանիկ լինելու համար նախևառաջ պիտի երջանկացնել.....Կորցնել, կամ էլ ամուր պահել, հավատալ, կամ էլ քանդվել`մաս-մաս լինելով~~~~
Մարդիկ.............ու անվերջ բազմակետեր, կորած, մոլորված, անհավատ, խախուտ, խաբեբա, ստոր....
Ես չեմ հասկանում, թե ո՞ր օրենքով են մարդիկ մարդկանց ոչնչացնում.....Պայքարում են, որ հասնեն մեկին, բայց հասնելուց հետո այդ մեկին մաս-մաս են անում, հոգին խժռում, սպառում ու հեռանում, իսկ պայքարի ճանապարհին ոսկե սարեր խոստանում, երազանքներ ստեղծում, թևեր տալիս ու կոտրում~~~
Անարժան, փուչ մարդիկ.....
Կորած, անմիտ մարդիկ......
Երանի գար մի օր, որ հասկանայի մարդկանց...~~ ես էլ եմ մարդ, բայց ես չեմ կարող ոչնչացնել այն, ինչին դժվարությամբ եմ հասել~~~
Օրինակ`մենք անցնում ենք ճանապարհներ, որ ծաղկի սերմ ձեռք բերենք....Գտնում ենք, բերում տուն, ցանում, աճեցնում ու....սկսենք այդ ծաղկին չջրել, թերթերը պոկել, ցողունը կոտրել....Անտրամաբանական է, չէ՞....բայց մենք դա անում ենք ամեն օր.....
Դադարեք պոկել ձեր ծաղիկը, խնդրու՜մ եմ....~~~
| |
|
Всего комментариев: 0 | |