5:15 PM Մի քանի խոսք | |
Կար ժամանակ, երբ թվում էր թե շուրջս բոլորը հավատում են Աստծուն, բայց պարզվում է էտքան էլ տենց չի: Մարդիկ հանդիպելով դժվարությունների, մտածում են Աստված չկա, բայց չեն էլ կարող պատկերացնել, թե իրենք որքան մեղքեր ունեն, և որ ամեն ինչ փոխադարձ է: Նրանք ուզում են ապրել ազատ, այնպես ինչպես ցանկանում են, իսկ դա Քրիստոնեությունը չի թողնում, որոշակի սահմանափակումներ կան, որոնք ստիպում են մարդուն ապրել մաքուր, լինել բարի, ու ոմանք, չկարողանալով ենթարկվել պատվիրաններին, դառնում են անհավատ, կամ ստեղծում են իրենց կրոնը, իրենց Աստծուն, այլ կերպ ասած, ստեղծում են նոր աղանդ: Կան մարդիկ, ովքեր ոչ թե կորցնում են հավատը, այլ դառնում են սատանայի ծառաներ: Շտապեմ ասել, որ շատ դեռահաս սատանիստներ, երևի տեղյակ չեն ինչ է քարոզում էտ, բայց իրանք իրանց տենց են համարում որ տարբերվեն: Գիտե՞ք որքան ծիծաղելի է կողքից դա նայվում :)) Ի՞նչ եք հասկացել կյանքից որ մի հատ էլ դառնում եք տենց: Ամեն ինչ պարզ է, դուք ուզում եք ուշադրություն գրավել, հավատացեք, հետո զղջալու եք, եթե մտածում եք սատանան ձեզ ձեռք չի տա, ինչ ա թե դուք իրան եք լսել, ասեմ սխալվում եք, որովհետև պատժողը էտի չի, մի քիչ մտածեք էլի :D Հա, ուշադրություն կարող ա գրավեք, բայց հաստատ շատերը ձեր մասին վատ կարծիք կկազմեմ, չեմ բացառում որ ոմանք ձեր հասցեին վատ արտահայտություններ թույլ տան: Ձեզ հաճելի՞ է դա: Եթե այո, ուրեմն ստեղ են ասել` գորտի ճակատին թքում են, ասում ա անձրև է գալիս: Կան շատ անմակարդակ աթեիստներ, ովքեր սկսում են ծաղրել նրանց, ովքեր հավատում են Նրան: Ցավոք շատ պատվիրաններ թույլ չեն տալիս ձեզ վիրավորել, ուղակի խոսելուց առաջ կխնդրեի մտածեք: Չեք հավատում` ձեր խնդիրն է, բայց ծեռք առնելը արդեն խոսում է ոչ թե ձեր ընտրության մասին, այլ ձեր մակարդակի ու դաստիրակության մասին: Դուք ծիծաղում եք յուրաքանչյուր բարի ու ճիշտ խոսքի վրա, դա ձեզ խորթ է, որովհետև դուք այդպես չեք ապրել, ու դժվար է այդպես ապրելը: Դուք ընտրել եք հեշտ ճանապարհը: Ասում եք Աստված չկա, ու ոնց ուզում տենց էլ ապրում եք...ձեր կյանքն է, բայց մի վիրավորեք ուրիշի հավատքը: Իսկ այն մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն, թող միշտ էլ մնան այդպես հավատքով, ու թող փորձեն կատարեն բոլոր պատվիրանները`ամեն դժվարին պահին: Հիսուսը ասել էր, որ իրեն հավատացողներից շատերին կհալածեն, կհարվածեն, բայց ով հավատա, նա ԿԱՊՐԻ :)) Բայց ապրելն ու հավատալը, կարծում եմ այստեղ շատ խորը իմաստ ունի :)) | |
|
Всего комментариев: 0 | |