Ինչու եմ սիրում մարզասրա՞հը, այն պատճառով, որ այնտեղ կարելի է տեսնել իրական էմոցիաներ: Այն աղաղակները և խռպոտ ձայները վերջին մոտեցման ժամանակ, երբ ուժ այլևս չի մնացել, դա ազարտ է և ցանկություն ` դառնալ ավելի լավը, քան երեկ: Տեսնել, թե ինչպես են լարվում երակները մկանների ամեն մի կծկումից: Եվ տեսնել աչքերը… աչքեր` լցված վճռականությամբ ու ձգտումով: Այստեղ չկա ոչ մի զարդ, ոչ մի թանկարժեք կոստյում և այլ կեղծավորություններ. այստեղ բոլորը հավասար են: Այստեղ գոյություն ունես միայն դու ու սեփական մարմինդ կատարելագործելու քո ցանկությունը: Այս երկաթի կտորը օգնում է ինձ մոռանալ… Օգնում է մոռանալ նյարդայնացնող տնօրենիս, ով ամեն օր կառչում է նույնիսկ իդեալական արված աշխատանքիցս, որպեսզի ափերից դուրս բերի: Օգնում է մոռանալ նախկինիս, ով նուրբ ժպիտով բացեց կրծքավանդակս և կոտրեց սիրտս: Օգնում է մոռանալ բոլոր առօրյա խնդիրները , որոնք ամեն անգամ փորձում են իջնել ուսերիս և ծնկի բերել, ճկել իրենց տակ:Մարզասրահում դուրս է գալիս իմ մեջի հավաքված կատաղությունը` կատաղությունը ինքս իմ հանդեպ, ջղայնությունը հարևանների, ավտոբուսում գտնվող ամբոխի և ցեխոտ փողոցների նկատմամբ: Ամբողջ աշխարհը դառնում է դահլիճի չափ և իմ առջև դրված թիրախը նույնպես պարզ է : Կքանստել, ձգել և պոկել` այսքան հեշտ և միևնույն ժամանակ անհավատալի բարդ: Եվ արդեն տուն գալուց ես թեթև ժպտում եմ, որովհետև հասկանում եմ, եթե կարողացա հաղթահարել իմ ներքին թուլությունները, ապա ոչ մի դժվարություն կամ խնդիր չի կարող ինձ կոտրել:
|