Главная » 2014 » Июнь » 6 » Միշտ եղեք լավ ընկերուհիներ
10:47 PM
Միշտ եղեք լավ ընկերուհիներ

Ասում են՝ կյանքում, աղջիկների մոտ ընկերությունը շատ թույլ է, երկու աղջիկ իրար հետ անկեղծ ընկերություն չեն կարողանում անել: Բայց մարդիկ սխալվում են. աղջիկների մոտ ընկերություն ասվածը ուրիշ կերրպով է արտահայտվում, քան տղաների: Աղջիկները միշտաշխատում են իրար վստահել այն գաղտնիքները, որոնք ոչ մեկի չեն ասի: Կամ որ սիրահարվում են, առաջինը իրենց ամենամոտ ընկերուհուն են ասում և խորհուրդ հարցնում: Եվ այդ խորհուրդը իրենք այնպես են ընդունում, ինչպես իրենց մոր ասած խորհուրդը: Միշտ իրենց սիրտը ցավում է իրենց ընկերուհու համար: Նա յուրաքանչյուր պարագայում փորձում է հասկանալ քեզ: Ոչ մի հարցում չի փորձում քեզ սխալ համարել, նա միշտ տխրում է, երբ դու տխուր ես լինում, ուրախ է, երբ դու երջանիկ ես: Նա այն մարդն է, ում ժամերով պատմում ես, թե ինչ ես արել այդ օրը դպրոցում և չի ձանձրանում քո պատմած պատմություններից: Նա սրտակից լսում է, ցավում, ուրախանում քո ձեռքբերումներով: Եվ երբ որ բոլորը ձանձրացել են քո անվերջ բողոքներից, նա դեռ պատրաստ է լսել և մխիթարել քեզ: Սիրում և ընդունում է քեզ՝ քո բոլոր թերություններով և առավելություներով հանդերձ, և չի վախենում քեզ անկեղծորեն կշտամբել, որ վիրտուալ ծանոթին հեռախոսահամարդ տալը ճիշտ չէր: Հաճախ ընտրում ես հենց նրա առաջարկած խնդրի լուծման տարբերակը ու փորձում առանց նրա հետ խորհրդակցելու ոչ մի կարևոր որոշում չընդունել: Իհարկե, այնպես ընկերուհիդ, ինչպես և դու, միմյանց համար հասանելի եք օրվա բոլոր ժամերին: Իսկ եթե ինչ-որ խնդիր է լինում ձեր մեջ, դուք կարողանում եք դա շուտ հարթել և գտնել ճիշտ լուծում այդ խնդրին:

Միշտ լավ հիշիր, որ ինչ էլ լինի, թեկուզ այս մի քանի օրը հեռու ենք իրարից, ոչինչ չի փոխվելու մեր ընկերության մեջ:

Просмотров: 297 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: