Главная » 2014 Июль 18 » Նելսոն Մանդելայի օր
8:43 PM Նելսոն Մանդելայի օր | |
Հուլիսի 18-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի` Նելսոն Մանդելայի միջազգային օրն է: Նրա ծննդյան օրը` հուլիսի 18-ը, միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից և նշվում է յուրաքանչյուր տարի` 2010թ.-ից սկսած: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը տեսաուղերձ է հղել ողջ աշխարհի մարդկությանը: Գլխավոր քարտուղարի ուղերձում ասված է. «Նելսոն Մանդելայի Միջազգային օրը մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում խիզախության և ազնվության կենդանի խորհրդանիշ համարվող մարդուն: Նելսոն Մանդելան իրավապաշտպան և ազատության մարտիկ է եղել: Նա եղել է քաղբանտարկյալ, խաղաղարար և նախագահ: Նա ազգերի բուժիչն է և ամբողջ աշխարհում առաջնորդների մի ամբողջ սերնդի և մարդկանց հոգևոր հայրը»:Մանդելայի օրը կոչ է արվում 67 րոպե հասարակական ծառայություն մատուցել. «Մեկ րոպե յուրաքանչյուր այն տարվա համար, որ Մանդելան նվիրել է մարդկությանը ծառայելու: Ուսուցանե´ք երեխային, կերակրե´ք սովածին, հո´գ տարեք ձեր միջավայրի մասին, կամավոր ծառայություն մատուցե´ք հիվանդանոցում կամ հասարակական կենտրոնում: Մանդելայի շարժման մի մասը եղեք աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Միասին մենք կարող ենք օգնել մարդկանց հասնել այն արժանապատվությանը, որը նրանց շնորհվում է ծննդյան օրից»:
Նելսոն Մանդելան համարվում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ամենաակտիվ գործիչներից մեկը: Իր հայացքների համար Մանդելան կյանքի 27 տարին անց է կացրել Քեյփթաունի բանտում, իսկ ազատություն ստանալուց հետո դարձել է ՀԱՀ առաջին աֆրոամերիկացի նախագահը (1994-1999թթ.):
1993 թվականին Նելսոն Մանդելային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 2013 թ. հուլիսի 27-ի երեկոյան 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը՝ Նելսոն Մանդելան:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Հուլիսի 18-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի` Նելսոն Մանդելայի միջազգային օրն է: Նրա ծննդյան օրը` հուլիսի 18-ը, միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից և նշվում է յուրաքանչյուր տարի` 2010թ.-ից սկսած: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը տեսաուղերձ է հղել ողջ աշխարհի մարդկությանը: Գլխավոր քարտուղարի ուղերձում ասված է. «Նելսոն Մանդելայի Միջազգային օրը մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում խիզախության և ազնվության կենդանի խորհրդանիշ համարվող մարդուն: Նելսոն Մանդելան իրավապաշտպան և ազատության մարտիկ է եղել: Նա եղել է քաղբանտարկյալ, խաղաղարար և նախագահ: Նա ազգերի բուժիչն է և ամբողջ աշխարհում առաջնորդների մի ամբողջ սերնդի և մարդկանց հոգևոր հայրը»: