Главная » 2014 Сентябрь 21 » Նոր օր
7:08 PM Նոր օր | |
Ինչպես միշտ զարթուցիչը ժամը յոթին արթնացրեց ինձ և ես կրկին սկսում եմ նոր օր : Նոր օրվա հետ սկսում եմ նոր կյանք և շեշտակի ընթանում առաջ , չէ՞ որ մեր նպատակին հասնելն այդքան էլ հեշտ չէ : Վստահ քայլիր առա՛ջ, քանի որ կյանքը խաղ է և մի՛ հիասթափվիր բարդությունների մեջ հայտնվելով, ուղղակի փորձիր հաղթահարել այն : Ես արդեն սովոր եմ նրան , որ իմ քաղաքում այդքան էլ հեշտ չէ ճեղքել բարդությունները և հասնել քո նպատակին : Առերես մարտահրավեր նետելով այս դաժան աշխարհին` պատրաստ եղիր պաշտպանվել նրա հարվածներից, եթե անգամ արդեն հայտվել ես հարվածների տեղատարափի հենց կենտրոնում : Ինչ էլ լինի, մի բան լավ հիշիր` ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ : Ես գիտեմ, երբեմն հեշտ չի լինում դրան հավատալ , բայց դու մոռացիր տխրության ու կարոտի մասին և ինձ հետ կրկնի՛ր` ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ :Չնայած քո ճիգերին , ամեն նոր օրվա հետ նոր հիասթափություններ : Բայց չեմ հանձնվում , ամեն նոր օր վնասված շնչառությամբ առաջ եմ թռչում դեպի իմ բաղձալի երազանք : Առանց ետ նայելու, ոչ մի քա՛յլ դեպի հետ : Ես երբեք չեմ դառնա նրանցից մեկը , ովքեր թույլ են տալիս այս կյանքին մարել իրենց աչքերում դեռ նոր այրվող կրակը : Ամեն նոր օրվա հետ ես թռչում եմ առաջ ՝ իմ երազանքի հետևից , նվաճելով ավելի ու ավելի շատ հաղթանակներ բախտիս հետ պայքարում , հասկանալով , որ ոչինչ հենց այնպես չի լինում , թեև ժամանակ առ ժամանակ կյանքը ուղեկցում է մեզ : Կյանքը դա այն է , ինչ թանկ է կյանքի իմաստից : Դա այն է, ինչ վառ լույսով ձգում է քեզ և այն դժվար թե քեզ միայնակ թողնի: Ի'մ եղբայր, կյանքը հրաշալի է :Մի մոռացիր՝ կյանքը բնության գյուտերից ամենհրաշալին է : (Գյոթե)
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
