Главная » 2014 Июнь 10 » Ոչինչ հավերժ չէ
6:00 PM Ոչինչ հավերժ չէ | |
![]() ![]() Ու ես այդպես էլ կարոտ կմնամ քո խենթ հայացքին, այն հայացքին, որի միջոցով բազում անգամներ հասկացրել ես, որ սիրում ես ինձ, հայացքիցդ անբաժան սրտիդ խորքում վառվող սիրո կրակի լույսով լուսավորված ինձ նայող աչքերդ, ձայնիդ: Այլևս չեմ զգա քեզ...
Վերջացավ, ամեն ինչ վերջացավ, վերջացավ անվերջ թվացող մի գեղեցիկ սիրո պատմություն, որը ,ըստ մեզ ,պիտի չունենալ վախճան, բայց ինչու՞, չէ՞ որ ամեն լավ բան էլ ունի սկիզբ ու վերջ, կխոսեմ իմաստալից ու կասեմ, որ այդ ամենը միայն` մեր հիվանդ երևակայությունն էր:
Ու գիտես ինչ հասկացա, հասկացա, որ այս կյանքում ոչինչ հավերժ չէ, բացառապես ոչինչ: Ինչպես կա գիշեր ու ցերեկ, այնպես էլ` սկիզբ ու վերջ:
![]() Մեջս մտել է մի հիվանդություն
Հանգիստ չի տալիս, և ոչ էլ բուժվում,
Չկա դեղատոմս, չկա փրկություն
Չէ՞ որ կարոտ են նրան անվանում:
Ես չգիտեի, որ քեզ պես, կարոտ
Ծանր բան չկա համայն աշխարհում,
Երանի նրան, ով չունի կարոտ
Եվ տեղը դրա չի էլ իմանում:
![]() Ճիշտ է ` ամեն բան վերջացավ, գնաց, մնացին միայն մազերիս չափ լավ ու վատ հիշողություններ, որոնք էլ ծնեցին կարոտ` անդուռ ու անճեղք մի զգացմունք, որը միայն քոնն է, ուրիշ ոչ մեկինը:
Կարոտում եմ քեզ սրտովս, ներքինովս, հոգովս, բանականությամբ և բնազդաբար, պատճառներով ու անգամ ` դրանց բացակայությամբ, կարոտում են անուն մի կարոտով, անսահման ու սահմանափակ...
| |
|
Всего комментариев: 0 | |