Главная » 2014 » Июнь » 10 » Ու երբ անջատված են քաղաքի լույսերը...♥
6:00 PM
Ու երբ անջատված են քաղաքի լույսերը...♥
Ու միակ պահը, երբ ցանկությունս խեղդում է ինձ՝ գնալ և զբոսել քաղաքով մեկ, բայց միայն գիշերով ու այն ժամին, երբ անջատված են քաղաքի լույսերը...Գեղեցիկ է քաղաքը, երբ նրա փողոցներով ոչ մեկ չի քայլում, երբ նրա հազիվ լուսարձակող լապտերների տակ ոչ մեկ կանգնած չէ ու չի սպասում երթուղայինին, երբ մարդիկ արդեն տանն են ու վայելում են գիշերային հանգստությունը, բացի ինձնից. ես ուրիշ եմ, ես տրվում եմ կամակորություններին ու ինձ դարձնում նրա գերին: Սիրում եմ երեկոյան ժամերին թափառել փողոցներով, անցուդարձ կատարել այգիներով, լսել քամու մեղմ սուլոցն ու ուշադրություն դարձնել քամու ճնշմանը ենթարկվող ու մեղմ շարժվող ծառերի տերևներին...Ամեն եղանակ իրենն է ասում ու ամեն գիշեր լու՛ռ-լու՛ռ երազում...Այնքան գեղեցիկ է մոտիկից վայելել դատարկությունը. մարդկանց դատարկությունն ու մտքում անսանձ ուրախությամբ կիսել այն ինքդ քեզ հետ, մտածել, որ էլ հետ չեն գալու ժամանակները, մի պահ տխրել, բայց ուրախանալ, որովհետև գալու են նորերը, իսկ նորերն ավետելու են լավին հասնելու ցանկությունն ու ուժը......Ու երբ անջատված են քաղաքի լույսերը......Ու երբ վայելում ես քո երազած անդորրն ու քեզ զգում դրախտում՝ մինչև բացվում է լույսը, մինչև կյանքն արթնանում է քնից ու սկսում նորից աշխատել: 
 
 
 
Գիտե՞ք՝ սիրտն էլ է հետաքրքիր աշխատում գիշերվա ժամերին, այն ժամերին, երբ արդեն մարած են քաղաքի լույսերն ու մարդիկ գտնվում են 12 ժամյա, բայց մի պահ անգամ հավերժություն թվացող քնի մեջ: Սիրտն արագ է զարկում, լսում է, որ բնությունն իրեն է կանչում, հասկանում է, որ քամուց չսառչելու միակ օգնությունն արագ բաբախելն ու տեղում մնալն է, բայց մոռանում է, որ տիրոջ օրգանիզմում այլ երևույթի նշան կարող է դա թվալ...... Քաղաք... մթություն...փողոցներ...այն էլ՝ գիշերով՝ լույսերն անջատած վիճակում, ուղղակի հրաշք է. դիտել, զննել ու հասկանալ, թե ինչքան բան կա թաքնված քաղաքի մթության մեջ, ինչքան բան կա քաղաքի պատերի տակ, որոնք լույսով չեն երևում և միայն երևում են, երբ մթության շղարշն ընկնում է նրանց վրա: Փողոցներ, փողոցների վրա գտնվող խանութներ, որոնց վրա փակցված պաստառներն ու ցուցանակներն այժմ հանգիստ քնի մեջ են...Նրանք փակ են, իսկ առավոտյան արդեն, երբ լույսերն ամբողջությամբ կողջունեն մարդկանց, կբացվեն նրանք ու իրենց գիրկը կընդունեն մարդկանց, ովքեր սպասում էին լուսաբացին......
Գեղեցիկ րոպեներ են, բայց և ակնթարթներ, հույսով լի պահեր են, բայց և անդառնալի հուշեր հիշեցնող պահեր...Մի պահ մոռանանք ամեն ինչ, նայենք ժամացույցին, որը կնշմարի գիշերվա այս ուշ ժամը, բայց մենք դեռ թափառում ենք փողոցներով, թափառում ու կորցնում ինքներս մեզ...Սա կյանք է, այն էլ՝ գիշերով, երբ ոչինչ չի երևում. կա միայն լուսին ու շատ աստղեր, իսկ դրանք խորհրդանշում են գիշերվա գալուստը, իսկ ժամեր հետո արև դուրս կգա, կբացվի լույսը, բայց գիշերն ավելի գեղեցիկ է, այն էլ՝ երկուսով...
 
 
 
 
Գեղեցիկ է ապրել ու հասկանալ, որ այսօր գիշեր է լինելու, իսկ գիշերն ինքնին մի նոր կյանք է՝ լի նոր հույզերով ու ապրումներով...Սպասեք գիշերվան, այն գեղեցիկ է, նամանավանդ, երբ անջատված են քաղաքի լույսերը...
Просмотров: 341 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: