Главная » 2014 Июль 11 » Ու կարծես բնությունն է երգում
7:09 PM Ու կարծես բնությունն է երգում | |
![]() Նայում եմ հեռու՜...
Այնտեղ, ուր հովն է խաղում ու ծածուկ խոսում է ինձ հետ:
Եվ թախծում եմ լու՜ռ...
Ուզում եմ անցնել մի փոքրիկ կածան, նեղ մի արահետ...
Որ հասնեմ այնտեղ,
Ուր թաքնված է մի կորա՜ծ աշխարհ,
Ու հեռվում ստեղծել
Երջանկությունը իմ երազների՝ ինքս ինձ համար:
Ու ես ժպտում եմ...
Թեև ողբում է հոգիս արդեն իսկ սպիացած ցավից,
Լսում եմ խորունկ լռությունը ու...
...Հանգում եմ նորից:
Իսկ մի՞թե սա էր ճակատագիրը ստեղծել ինձ համար,
Ապրել կարոտո՜վ, թափել արցունքներ անթիվ, անհամար:
![]() Ու ես մենակ եմ: Մենակ ու մոլոր քայլում եմ անվերջ,
Զգում եմ անհատակ, դատարկ մի զգացում ողողված իմ մեջ,
Ու չունեմ անգամ ինձ մխիթարող լոկ մի հարազատ,
Չէ՞ որ նրանք էին, որ ինձ ասացին, թե ապրիր ազատ:
Բայց ո՜չ, կա մեկը, ով անկեղծորեն միշտ օգնում է ինձ:
Նա օգնում է ինձ անշահախնդիր՝ ազատվել ցավից:
Ու նա իմ սրտի, իմ խավար հոգու ջերմ փրկությունն է,
Երգում է վիշտս, կիսում է վիշտս: Նա բնությունն է...
![]() Ու մեղմ քամի է...
Որ հոգուս վրա իջեցնում է տա՜ք մի հանգստություն,
Որի կարիքը արդեն մի ողջ կյանք
Իմ հոգնած ու լուռ սիրտն էր անվերջ զգում:
Բայց էլի դատարկ ու սին այս սրտով ապրում էի
Խավար կյանքն աննպատակ,
Մինչև բնությունն օգնության հասավ
Ու բուժեց հոգուս վերքերն անհատակ:
Ու կարծես հիմա սոսկ բնությունն է հոգուս հասկանում,
Ու կարծես հիմա սոսկ բնությանն է հոգիս հասկանում,
Իմ երազներում հյուսած մեղեդին անդադար երգում
Ու ինձ ողջ կյանքում անողոք ժպտալ է նա հորդորում:
![]() | |
|
| |
| Всего комментариев: 0 | |



