Главная » 2014 » Июнь » 6 » Ու մենակ ես ինձ կհասկանամ...
9:41 PM
Ու մենակ ես ինձ կհասկանամ...
Սուտ էր: Սուտ էր ամեն ինչ, անգամ այն կյանքը, որը ցանկացա կապել քեզ հետ...Պարզապես սուտ էր: Չկարողացա քեզ ինձնից հեռու վանել, ձգվեցի, ձուլվեցի քեզ ու այժմ տեսնում եմ այն արդյունքը, որից երբևէ վախեցել եմ: Իսկ ինչու՞ պետք է լիներ նման բան... Չնայած՝ ես հասկանում եմ պատճառը, իսկ դա միայն իմ թուլության ու քո ուժեղ կամքի արդյունքն էր, պարզապես դա...Ի՞նչն էր պատճառը, որ տարիներ շարունակ կողքիս կանգնած ընկերներն այսօր ինձ փոխեցին ուրիշների հետ ու ես ստիպված եմ մենակ դիմակայել այս ցավի դեմ...Ինչու՞, ո՞րն էր պատճառը. չհամապատասխանեցի՞ ձեր տվյալներին, թե՞ `դուք իմին: Ես չեմ հասկանում ոչինչ, բացի մի բանից. միայն ես եմ ինձ հասկանում, չնայած, էլ ո՞վ պետք է հասկանա, եթե կողքիս մարդ չկա...Ես հոգնել եմ, իրոք, հոգնել եմ ամեն ինչից: Ես ազատություն եմ ուզում, ազատություն, որի ժամանակ կկարողանամ քեզ իմ միջից դուրս հանել, չկապնվել քեզ հետ ու մի կողմ շպրտել քո մասին ունեցած իմ պատկերացումներն ու մեզ երբևէ կապող լավ հուշերը...Ասեցի՝ լավ հուշե՞ր, կներե՛ք, լավ չկար, միայն վատը կա, որ իմ չորս բոլորն է ու ինձ շնչել չի թողնում: Պարզապես ես էլ եմ մարդ, ես էլ ունեմ իրավունք՝ երջանիկ լինելու համար, ես էլ ուժ ունեմ, ուղղակի, չգիտես՝ ինչու այսօր ուժս ինձ հետ չէ, լքել է ինձ, մոռացել ինձ, դավաճանել, ու միգուցե նաև այն հիմա այն մարդկանց կողքին է, ովքեր իմ կողքին չեն...Ոչինչ, սա էլ կանցնի, մի կերպ կդիմանամ, բայց գոնե այս մռայլ եղանակին փոխարինող գա ուրախ, զվարթ ու երջանիկ օրերը...Երանի՛...
 
 
Դժվար է, դժվար, որ իմ կողքին չես, դժվար, որ միգուցե հիմա ուրիշին ես ասում այն խոսքերը, որոնք ժամանակին ինձ էին հասցեագրված, բայց ոչինչ, ես էլ կփորձեմ քեզ պես անսիրտ գտնվել, բայց վախենամ` ինձ մոտ չստացվի....Գիտե՞ս՝ ինչու, որովհետև ես մարդ եմ, ունեմ մարդկային հատկանիշներ, բայց քեզ մոտ այդ բառերի առաջ մի մեծ մինուս կա, որը երբեք <<Պլյուս >> չի դառնա:  Ափսոսանք, տանջանքներ, բազում անքուն գիշերներ, որոնց պետք է փոխարինող գան ուրախ օրերը...Չեմ հավատում, չգիտեմ՝ ինչու, բայց չեմ հավատում: Ինչու՞ պետք է անընդհատ սպասեմ, որ գա գիշեր, որ արցունքներիս ազատություն տամ, որ ազատ արտասվեմ ու հուսամ, որ ամեն մի արցունքի կաթիլի հետ կհեռանա քո մասին պահված ամեն մի հուշը...Ինչու՞, ինչի՞ համար, մի՞թե մեղավորություն ունեի, որ քեզ էի նվիրվել, թե՞.....Ո՛չ, կներես հարցերիս համար, պարզապես ես քեզ չէի համապատասխանում, ուղղակի այդքանը, ուրիշ ոչինչ, չէ՛ որ դա ձեզ համար մեծ կարևորություն է....
 
☂...
 
Ու էլի անձրև է դրսում, բայց հիմա մրսում եմ, մրսում ու ամեն մի անձրևի կաթիլի մեջ պատկերացնում քեզ, քո պատկերը, քո դեմքը, բայց ամեն ինչ անցավ....Էլ հետ չի գալու, ամեն ինչ մոռացվածա ու կյանքս ես պետք է սկսեմ նոր էջից: Մրսում եմ, դու պետք է լինես, որ ինձ գրկես ու քո թևերով ինձ ջերմություն հաղորդես...Կարոտում եմ, կարոտում եմ ու էլի կարոտում, ուղղակի ինքս ինձ հույս եմ թալիս, թե քեզ կմոռանամ...
 
 
Просмотров: 279 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: