Главная » 2014 Июль 10 » Ու Յուրաքանչյուր կնամոլ Էլ Մի Օր Սիրահարվում Է..) (ՄԱՍ 1)
5:28 PM Ու Յուրաքանչյուր կնամոլ Էլ Մի Օր Սիրահարվում Է..) (ՄԱՍ 1) | |
Պատմում է 28-ամյա մի տղա
***
Երբ 19 տարեկան էի, ինչպես բոլոր հասակակից տղաները, ես էլ սիրում էի օգտվել տարիքային առավելություններից և կապվում էի ցանկացած աղջկա հետ, որն ինձ դուր էր գալիս: Այդ սիրավեպերը ինձ մոտ մեկ ամսից ավել չէին տևում: Խոստովանում եմ, որ միակ մտադրությունս այդ աղջիկների հետ ժամանակ անցկացնել էր. նրանց հետ խաղալ, խաբել ու լքել նրանց: Շատ հաճախ էի այցելում
![]() Մի անգամ ֆեյսբուքով մի աղջկա գրեցի՝ կրկին նույն նպատակով: Որոշ ժամանակ անցավ, ու եթե հետևեի սովորությանս, արդեն պիտի հեռացած լինեի նրանից, սակայն ինչ-որ աներևույթ ուժ անընդհատ ձգում էր ինձ դեպի նա: Ես չէի հասկանում՝ ինչ էր հետս կատարվում: Ախր ես միշտ բավականին շուտ հիասթափվում էի ցանկացած աղջկանից ու դա ինձ մոտ բնավորություն էր, իսկ ՆԱ...
Ընկերներով հավաքվել էինք սրճարանում: Հանկարծ նրանցից մեկն ասաց.
-Տի՞կ, վերջին «խայծդ» շատ նեղվե՞ց բաժանումից...
Ու բոլորը միահամուռ սկսեցին ծիծաղել: Սովորաբար նման դեպքերում ինքս էլ միանում էի նրանց ծիծաղին, բայց այս անգամ...
Րոպեներ անց նույն սրճարան մտավ մի գեղեցիկ աղջիկ, նստեց հենց մեր կողքի սեղանի մոտ: Նրա շարժուձևից երևում էր, որ ինչ-որ մեկին է սպասում: Ընկերներս ժպտալով ինձ էին նայում՝ ինչ-որ տեղ նաև զարմացած, որ արդեն իսկ չեմ մոտեցել
![]() -Գնա՜, գնա՜, չեմպիո՛ն, սա քո՛ ասպարեզն է:
![]() Շարունակելի...
| |
|
Всего комментариев: 0 | |