Главная » 2014 » Июль » 11 » Ու Յուրաքանչյուր Կնամոլ Էլ Մի Օր Սիրահարվում Է..) (ՄԱՍ 2)
6:27 PM
Ու Յուրաքանչյուր Կնամոլ Էլ Մի Օր Սիրահարվում Է..) (ՄԱՍ 2)
Պատմում է 28-ամյա մի տղա



 
 Ես մոտեցա ու ի՞նչ տեսնեմ. նա, որ ավելի ուշ էր եկել, և որի դեմքը ինձ չէր երևում, հենց ընկերուհիս է, որ կա: Նա ինձ տեսնելով՝ խառնվեց, իր աթոռը մի փոքր հեռացրեց ընկերոջիցս ու աչքերը կախեց: 
-Ինձ հետ արի,-ասացի:
 Նա արագ վեր կացավ ու եկավ իմ հետևից: Նրան տանելով մի մեկուսի տեղ՝ ասացի.
-Մի քանի րոպե առաջ դու ինձ ի՞նչ ասացիր հեռախոսով:
-Դե որ գնում եմ ընկերուհուս տուն:
-Ե՞վ: Ընկերուհիդ սրճարանո՞ւմ է բնակվում:
-Բանն այն է, որ նրանք հյուրեր ունեին, և ես ինքս խնդրեցի նրան հանդիպել այլ վայրում:
-Կարող էիր զանգել զգուշացնել ինձ... Հենց հիմա տուն գնա:
-Բայց...
 Ես հարցական հայացքով նայեցի նրան:
-Լավ,- ասաց ու հեռացավ:
 Անցան օրեր: Փաստն այն է, որ ես դեռ չէի լքել այդ աղջկան: Հեռախոսով էինք զրուցում.
-Տիկ, բա ե՞րբ ես ինձ ծնողներիդ հետ ծանոթացնելու:
-Դրա մասին հլը շուտա խոսալը:
-Բայց ես հիմա եմ ուզում:
-Հիմա՞:
-Հա՜...
-Լավ, պատրաստվի, գալիս եմ հետևիցդ:
-Տի՜կ...
-Հը՞, դու չասեցի՞ր՝ հիմա եմ ուզում...
-Բայց ոչ հենց հիմա... Լավ, շատ լավ, մի ժամից արի:
 Ես նրան հրավիրեցի մեր տուն, ծանոթացրի ծնողներիս հետ: Վերջիններիս նա անչափ դուր եկավ: Մեկ ամիս անց ես նրան ամուսնության առաջարկություն արեցի: Նա ընդունեց: Ընկերներս ապշած էին: Ես, որ ամեն պատահած աղջկա հետ կապվում էի, ամուսնանում եմ այսքան վա՞ղ, ընդամենը 20 տարեկանո՞ւմ...համաձայնեք՝ դժվար է հավատալ:
 
Photo: :-D
 
 Հիմա անցել է տարիներ, ես արդեն 28 տարեկան եմ ու ապրում եմ նրա հետ հաշտ ու երջանիկ: Ու երբ հիշում եմ իմ երիտասարդական քմահաճույքները, ինքս ինձ վրա ծիծաղում եմ, ու տեսնելով այն անթիվ աղջիկներին, որոնց սրտերը անխղճաբար կոտրել եմ, ակամա ամաչում եմ...



ՎԵՐՋ
Просмотров: 364 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: