Главная » 2014 » Июль » 12 » Ուղեկցորդների միջազգային օր
11:43 PM
Ուղեկցորդների միջազգային օր

Հուլիսի 12-ը քաղաքացիական օդանավերի ուղեկցորդների և ուղեկցորդուհիների միջազգային օրն է: Այս մասնագիտությունն արդեն ավելի քան 80 տարվա պատմություն ունի: Համարվում է, որ այն առաջացել է 1928թ. Գերմանիայում, որտեղ սկսեցին բացի օդաչուներից լրացուցիչ մարդու աշխատանքի ընդունել: Մինչև այդ ուղեկցորդի պարտականությունները կատարում էին 2-րդ օդաչուները, ինչն անվտանգ չէր թռիչքի համար:
 
Սկզբում ուղեկցորդի պարտականությունները կատարում էին միայն տղամարդիկ, իսկ 1930թ. ԱՄՆ-ում առաջարկեցին այս աշխատանքի համար ընդունել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ քաղաքացիական ուղևորափոխադրումների համար: Կար նաև մեկ այլ պատճառ՝ կանայք ավելի փոքր քաշ ունեին, ինչը մեծ նշանակություն ուներ այն ժամանակվա օդանավերի համար: Իգական սեռի առաջին ուղեկցորդուհին Էլեն Չերչն էր, ով իր առաջին թռիչքը կատարեց 1930թ.-ի մայիսի 15-ին:
 
Ժամանակակից ուղեկցորդների և ուղեկցորդուհիների գլխավոր պարտականությունն է ապահովել ուղևորների անվտանգությունը և անել ամեն ինչ, որպեսզի ուղևորներն իրենց հարմարավետ զգան թռիչքի ընթացքում:
Просмотров: 279 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: