Главная » 2014 » Август » 8 » Ուրիշին լսելով կորցրեցիր դու ինձ...
4:29 PM
Ուրիշին լսելով կորցրեցիր դու ինձ...
Ու եկավ այն պահը, երբ ոտքդ քարին դիպչեց ու դա միայն այն պատճառով, որ լսեցիր ուրիշին ու ոչ քեզ, ոչ քո սրտի ձայնին, ոչ իմ ասածներին. քեզ համար կարևոր էր ուրիշի ասածը. դու հենվում էիր ուրիշի սեփական կարծիքի վրա: Ու այն պահերը, երբ միասին էինք, երբ ամեն ինչ անում էիր, որպեսզի ինձ երջանիկ տեսնեիր, այսօր հոդս են ցնդելու, այսօր ավարտվելու են ու գիտե՞ս՝ ինչի համար...Չնայած՝ որտեղից իմանաս, եթե քեզ համար ամեն ինչ թանկ էր, բացի ինձնից, բացի իմ ասածներից ու դրա համար էլ այսօր մենակ ես, բայց լավ է այսպես. վերջապես կգտնես այնպիսի մեկին, ում կհավատաս, կվստահես մինչև հավատքիդ վերջին կաթիլը, չէ՞ որ դու անհավատ էիր, բայց դա միայն այն դեպքում, երբ հարցն ինձ էր վերաբերվում:
Մի փոքր մտածիր՝ ինչու՞ եղավ այսպես, ինչու՞ բաժանվեցին դեռ նոր ծիլ արձակած ու կոկոն տված այս երկու սրտերը, ինչու՞, միայն այն պատճառով, որ դու՞ ուզեցիր, թե՞ ուրիշ խնդիր կար....Դու ոչինչ երևի չգիտես, դու երևի նույնիսկ չգիտես, որ այս կյանքում արդեն կործանվել ես ու գիտե՞ս՝ ինչու՞. միայն նրա համար, որ լսել ես ուրիշին ու աչքի տակով նայել իմ ասածին, հավատացել ուրիշի ասածներին ու անփութությամբ վերաբերվել ինձ: Հոգնել կարելի էր այս անտանելի պահվածքից, ցավից, որ ներսից կրծում էր հոգիս, որ կոտորում էի ինձ՝ կողքիդ լինելու համար, բայց փոխարենը ստանում էի արհամարհական պատասխան, այն պատճառով, որ ուրիշն իմ մասին այլ կերպ էր արտահայտվել:
 
 
 
Գիտե՞ս, թե ինչ ցավ է ապրել քեզ համար, տեսնել քեզ, բայց հասկանալ, որ քեզ համար գոյություն չունեմ...Իսկական մահ, ուղղակի ողջ վիճակում, իսկական ստորացում, ուղղակի քեզանից հեռու: Ու ցավ է ապրել այսպես, հասկանալով, որ քեզ համար էլ առաջվանը չեմ, քեզ համար այն մարդը չեմ, ում կողքին ցանկանում էիր անցկացնել օրդ, պարզ եմ հասկանում, որովհետև ես փոխվել եմ, ավելի ճիշտ՝ ես չեմ փոխվել, այդ քեզ են փոխել, իսկ քեզ փոխելուց հետո ես պետք է քո աչքերին հավասար դիտվեի...Քո աչքերը փոխված են արդեն, ես էլ պե՞տք է նույնը լինեի, թե՞ ոչ....
Ցավ...տառապանք...հուշ...անքուն գիշերներ...ուռած ու արդեն իսկ պայթող աչքեր, որոնց մեջ այնքա՛ն տխրություն ու ցավ կա թաքնված, որոնք դեռ լույս աշխարհ չեն եկել, որոնք դեռ ինձ չեն թեթևացրել...Ես ազատ չեմ, ես կախման մեջ եմ ու վատն այն է, որ այդ կախումը քեզանից է...Դու ես այն մարդը, ումից ես կախում ունեմ ու ցավում եմ դրա համար, ես ափսոսում եմ, ափսոսում նրա համար, որ այսքան ժամանակ քեզ եմ տրամադրել իմ եսը, որը հիմա տրորտված է քո կողմից:
 
 
 
Ես պարզապես թույլ գտնվեցի՝ վստահելով քեզ, իսկ հիմա կարող եմ շտկել սխալս....Պարզապես ջուր կլցնեմ այն մոխրի վրա, որը մինչև հիմա քեզանից վկա է մնացել, իսկ մնացածն արդեն հոգիս գիտի.....
 
Просмотров: 300 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: